Ահաբեկիչները կոտրել են «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչը հեռարձակող կայքը
Իսրայելական հանրային հեռարձակող «Կան» կորպորացիան հայտնել է «Եվրատեսիլ-2019» մրցույթի մայիսի 14-ին կայացած առաջին կիսաեզրափակչի ժամանակ կայքը կոտրելու մասին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, հեռարձակման ժամանակ ցուցադրվել է տեսահոլովակ, որը, ենթադրաբար, ձայնագրել է ահաբեկչական կազմակերպությունը։
Նշվում է, որ կայքը կոտրված է եղել մի քանի րոպե։ Տեսանյութը մի քանի տասնյակ մարդ հասցրել է տեսնել։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 16-ին։ Այդ օրը շոուն բացելու է Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը։ Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2019». Մադոննայի ելույթը հարցականի տակ է
- «Եվրատեսիլ-2019». Առաջին կիսաեզրափակչի արդյունքները
- ԱՄՆ-ն նախազգուշացրել է «Եվրատեսիլի» ժամանակ ահաբեկչության մասին
- «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչն՝ այսօր