Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաց-ռուսական սահմանին պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ

Հասարակություն
verin-lars-1

Վրաց-ռուսական սահմանին պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Ռիա նովոստիից , որը հղում է անում Վրաստանի ՆԳՆ-ին։ Պայթյունի հետևանքով  մեկ մարդ զոհվել է, երկու հոգի ծանր այրվածքներ են ստացել։ Նրանք երկուսն էլ գտնվում են Թբիլիսիի Այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազի բալոնի բռնկումը: Պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել։