Արարատի նախկին մարզպետը $60.000 է տվել նախկին ոստիկանապետին՝ ծանոթին աշխատանքի տեղավորելու համար. Քրգործ է հարուցվել19 հուլիսի 2018 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Արարատի նախկին մարզպետը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին այն մասին, որ դեռևս 2008 թվականին $60.000 գումար է փոխանցել այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ, այժմ ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար, հայտնում է ՀՀ քննչական կոմիտե մամուլի ծառայությունը: Նշվում է, որ մարզպետի ծանոթն աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձվել: Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: Իսկ ավելի վաղ, Ալիկ Սարգսյանն է իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացրել այն մասին, որ նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ $60.000 գումար «Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և որոշում կայացվել այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ», - նշվում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորֆագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |