Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Բառացիորեն զրոյի վրա մարդիկ տառապում են. Իտալիայի ռեսուրսը չունենք, սերժառոբերտական բանդաները կերել են

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրներ իրականացնում են տարբեր մեխանիզմներ։ Կան երկրներ, որոնք պայքարում են մեն-մենակ, կան այնպիսիք, որոնք ներգրավում են նաև միջազգային գործընկերներին։ Այս ընթացքում Եվրամիությունն իր մի քանի հայտարարություններով ցույց տվեց, որ մենակ չի թողնում իր անդամ երկրներին, իսկ ահա ԵԱՏՄ-ում համագործակցության ու պայքարի փոխօգնության մասին քար լռություն է։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այս ընթացքում ակտիվորեն աշխատում է կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային գործընկերներ ներգրավելու գործով՝ Կատար, Իսրայել, Սաուդյան Արաբիա, ՄԱԿ-ի պարենի ծրագիր. այս գործընկերները Հայաստանին օգնելու պատրաստակամություն են հայտնել։ Իսկ, օրինակ, ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարում է, որ Ռուսաստանն իր օդանավերն ուղարկում է  Իտալիա, անհրաժեշտության դեպքում կուղարկի նաև Հարավային Կովկաս՝ միաժամանակ ընդգծելով, որ  ԱՄՆ-ը չի կարող օգնել իր դաշնակիցներին, քանի որ իր մոտ վիճակը ևս ծանր է։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։

– Պարոն Շիրինյան, մենք տեսնում ենք կառավարության ջանքերը համաճարակի հաղթահարման ուղղությամբ, արդյոք համարո՞ւմ եք, որ սրան զուգահեռ պետք  է նաև համագործակցություն միջազգային գործընկերների հետ։

Իհարկե պետք է համագործակցություն, պետություն է՝ 1915 թվի որբը չենք։ Պետությունը պետք է համագործակցի այնքանով, ինչքանով դա բխում է իր շահերից, նաև  իր օժանդակությունն առաջարկի  բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, այստեղ մարդասիրական պահ կա։

– Իսկ ԵԱՏՄ-ն, այս օրերին քար լռություն է այդ կառույցից, անդամ ամեն պետություն «իր գլխի ճարն է տեսնում»։ 

– Ուզում էինք անկախանալ՝ հրաշալի առիթ է։ Սրանից լավ ճանապա՞րհ։ ԵԱՏՄ-ն ինչո՞վ օգնի Հայաստանին, եթե չխանգարի՝ ավելի լավ։ Ինչ վերաբերում է տարատեսակ վերլուծաբանների, տարասովների հայտարարություններին, ապա նրանք նստած խառնակչությամբ են զբաղվում՝ լուրջ ուշադրություն դարձնել պետք չէ։ Տարասովն ընդամենը մի վերլուծաբան է, որին Հայաստանում, որպես կանոն, մեծարում են՝ իրենց վերլուծաբաններին թողնելով։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միջպետական ճանապարհով՝ Հայաստան-Ռուսաստան, մնացածն այնքանով, որքանով։ Լավագույն առիթ է հիմա ՀՀ քաղաքական ղեկավարության համար՝ ստուգել սեփական պետականության պիտանելիությունը, օլիգարխիայի հակապետական լինելը և նաև միջպետական հարաբերությունները, դաշնակից կառույցները ստուգել՝ պիտանի՞ են, թե՞ ոչ, ինչքանո՞վ են պիտանի։

– ԵԱՏՄ-ն պիտանի՞ է։

Չենք կարող ասել՝ ամբողջությամբ պիտանի չէ։  ԵԱՏՄ-ն մի կառույց է, որտեղ Ռուսաստանի հետ հարաբերվում են և ամենակարևորը՝ զենքի ու անվտանգության որոշ հարցեր լուծում։ Եթե ինչ-որ չափով էժան ենք առնում, արդեն ձեռնտու է։ Ռուսաստանում 2-3 միլիոն հայություն կա, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ կարևոր են։ Խոսքս մեր ազնիվ հայերի մասին է, ոչ թե արմյաշկաները, կուրղինյաններն ու պրոպագանդիստները։ Երկկողմ հարաբերությունների բարվոք վիճակը նրանց համար լավ կյանք է ստեղծում։ Չոր դնելը ճիշտ չէ,  պետությունը պետք է հիմա, այս ճգնաժամային պայմաններում ստուգի՝ պիտանի՞ կառույց է, թե՞ ոչ։ Եթե իշխանությունները կորոշեն, որ աղբ է, ուրեմն պետք է դուրս գալ։ Բայց եթե վնաս չի տալիս, թող մնա, չի խանգարում։

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների ներքին քաղաքականությունը համաճարակի հաղթահարման հարցում։

Ձեզ հետ զրույցում բազմիցս անդրադարձել եմ ոստիկանության, ԱԱԾ-ի աշխատանքների ոչ պիտանելիության, ժողովրդի դեմ դուրս գալու մասին։ Ոստիկանությունը Վլադիմիր Գասպարյանի ու Լյովա Երանոսյանի հրեշային կերպարներն ուներ, բայց այս օրերին մենք ինչպե՞ս կարող ենք չնկատել նրանց աշխատանքը։ Բոլորս շնորհակալություն ենք հայտնում բժիշկներին, և անշուշտ դա պետք է անել, բայց տեսեք, թե ինչ կարգուկանոն է երկրում՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն փայլուն աշխատում են. շնորհակալություն իրենց։ Եթե երկիրը դեմոկրատական է, հրեշների իշխանությունից պրծել է, կառույցներն ի նպաստ պետության ու ժողովրդի են աշխատում։ Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են, կարո՞ղ ենք բան ասել, մենք պետք է դա արժևորենք։ Օրինակ՝ ես կարծում եմ, որ այս օրերին փայլուն է աշխատում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

– Համաճարակի հաղթահարումից հետո բոլորովին նոր իրավիճակ կստեղծվի, ի՞նչ փոփոխություններ կարող ենք սպասել։

– Ես առաջարկ ունեմ՝ պետական կառույցների որակը պետք է նայել ու արմատական վերակառուցումներ անել։ Եթե կան օլիգարխներ կառավարության կազմում՝ պետք է դուրս շպրտվեն։ Հայաստանում օլիգարխիան պետական կառավարման վրա ոչ մի ազդեցություն չպետք է ունենա։ Ըստ էության կառավարությունը ոչինչ չունի, կախվել ենք կողոպտիչների ունեցվածքից։ Բառացիորեն զրոյի վրա մարդիկ տառապում են, կառավարում են, ոնց չասենք ապրես առողջապահության նախարարին ապրես։ Իտալիայի ռեսուրսը մենք չունենք, մեր ռեսուրսը սերժառոբերտական բանդաները կերել են։ Մեր կառավարությունը զրոյին մոտ վիճակում է աշխատում։ Այո, մեր ժողովրդի համար հեղափոխությունը փրկության հույս էր, այսօր՝ միջոց։ Հիմա եթե իրենք լինեին՝ ուտելու էին երկիրը. Մանվելը, Սեյրանը, Քոչարյանի ֆոկուսները, Երանոսյան Լյովան, Գասպարյան Վովան։ Հիմա կառավարությունն ընդամենը ժողովրդի ներքին կարգապահության կարիքն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում