Մշակույթի նախարարությունը կրճատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հատկացվելիք գումարի 20 միլիոնը

Հուլիսի 7-ից կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնը: Փառատոնն այս տարի որոշակի փոփոխություններ է կրել՝ ղեկավար կազմը համալրել են երիտասարդներ, նոր տնօրեն, նոր ծրագրերի ղեկավար, որոնք իրենց հետ բերել են նոր փոփոխություններ:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաեւ նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակ Վիլյամ Կարապետյանը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը վստահեցրեց, որ նոր թիմը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» եւ անում են ամեն ինչ՝ այն իսկական կինոտոն դարձնելու համար: Խաչատրյանը նկատեց, որ այս տարիների ընթացքում փառատոնն իրականացնելիս բազմաթիվ դժվարություններ են եղել, ֆինանսական կրճատումներ եւ այլն, սակայն փառատոնը շարունակում է իր գործունեությունը:

Ամեն տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացնելու համար մշակույթի նախարարությունից հատկացվել է 50 միլիոն դրամ: Խաչատրյանից տեղեկացանք, որ այս տարի փառատոնին հատկացվելիք 50 միլիոնի փոխարեն ստացել են 30 միլիոն դրամ: Գումարի չափի նվազեցումը որոշակի դժվարությունենրի առաջ է կանգնեցրել կազմակերպիչներին:

«Նախարարության աջակցությունը ստանալու ձեւը փոխել է։ Այսինքն` հիմա ոչ թե ուղղակի քեզ գումար են տրամադրում քո ներկայացրած հայտի հիման վրա, այլ պետք է դիմես մրցույթի մասնակցելու համար: Մենք, օրինակ, մի շարք խնդիրներ ունեցանք: Բոլոր գումարները հավաքվեցին մի զամբյուղի մեջ եւ բաշխվեցին, բայց այդ գաղափարը կարծես թե իրեն չարդարացրեց»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ բանկերն էլ այս տարի չեն աջակցել կինոփառատոնին։ Հարություն Խաչատրյանը նշեց, որ Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ամեն տարվա 50 միլիոնի փոխարեն այս տարի տրամադրել է 60 միլիոն, որը մասամբ թեթեւացրել է հոգսը:

«Անկախ ամեն ինչից՝ մշակույթի նախարարությունը մեր կողքին է, ինչպես ամեն տարի, ուզում եմ շնորհավորել փոխնախարար Արա Խզմալյանին: Խզմալյանը մեր ընկերն է, մեր բարեկամը, շատ երջանիկ եմ, որ վերջապես մեր ասպարեզ եկավ պրոֆեսիոնալ, ոլորտին տիրապետող մարդ, ինչու չէ՝ մեզ ճանաչող եւ փառատոններին մասնակցած մարդ»,-ասաց Խաչատրյանը:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արա Խզմալյանը հավաստիացրեց, որ դրամաշնորհների տրամադրման պայմանները պետք է վերանայվեն եւ խնդրի հետ կապված արդեն նախարարի հետ քննարկումներ են եղել։

«Մոտ ժամանակներս առանձին կներկայացնենք այն, ինչ մտածում ենք: Այսուհետեւ կինոփառատոնի հետ մեր համագործակցությունն ավելի սերտ պետք է լինի եւ նախարարությունը ոչ միայն պետք է մասնակցություն ունենա ֆինանսական առումով, այլ նաեւ կազմակերպչական աշխատանքներում պետք է ներգրավված լինի: Լուրջ համակարգային որոշելիքներ կան այս իմաստով, մասնավոր եւ պետականի հարաբերություները չպետք է թողնել պատահականությունների վրա: Անհրաժեշտ են մեխանիզմներ, որով մենք կկարողանանք շահագրգռել մասնավորին՝ դառնալու մասնակիցը այս կամ այն պրոցեսի: Այս ամենը պետք է արվի շատ բաց, հրապարակային քննարկումներով, սա է մեր քաղաքականությունը,-ասաց Խզմալյանը:

«Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչները ներկայացրեցին կինոփառատոնի՝ այս տարվա պաշտոնական պաստառը: Կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը նկատեց, որ այս տարի պաստառները ընտրել են հիմնականում տառերի վրա հիմնված դիզայնով: Յուրաքանչյուր պատառ մի ուղերձ ունի: Փառատոնի տնօրենի խոսքով՝ որոշել են օգտագործել վերջին շրջանում մեծ տարածում գտած մի քանի արտահայտություններ, մասնավորապես՝ «կոֆե կենտրոն»-ին ավելացրել են «Կոֆե կենտորն կինո», «Փախած կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես» եւ այլն:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաեւ ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից:

«Հանձնաժողովն այս պահին դիտարկում է ավելի քան 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաեւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք»: Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»,- իր խոսքում նշեց Հասմիկ Հովհաննիսյանը:

Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի հիմնական շեշտը դրվելու է նաև կրթական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես՝ փառատոնի շրջանակում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողներ կլինեն, մասնագետներ նաև այլ երկրներից: Վերջինս տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, եւ հնարավորություն կա մասնակցելու դրանց:

Տպել
2006 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին