Այն լեքսիկոնը, որը մենք լսում ենք քարոզարշավի ընթացքում, չի նպաստում բովանդակության զարգացմանը. իրավապաշտպան

Արդեն չորս օր է, ինչ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է:

Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կոչին՝  նախօրեին քարոզարշավը  աչքի ընկավ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ատելության խոսք տարածելով, հայհոյանքների եւ սպառնալիքների տեղատարափով:

Քաղաքական ուժերի ղեկավարները անգամ դուելի են հրավիրում, նախընտրելով զենքը միմյանց հետ բանավիճելուց: Ընտրությունների ֆոնին երկրում ստեղծված մթնոլորտին երեկ արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թաթոյանն արձանագրել էր՝ մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը, խորացնում է հասարակությունում բեւեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:

«Այսպես շարունակել չի՛ կարելի: Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար»,- նշում է Թաթոյանը:

«Իրավունքի Եվրոպա» կազմակերպության համանախագահ, իրավապաշտպան Լուսինե Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս մթնոլորտը արդյունք է այն բանի, որ քաղաքական ուժերը չունեն բովանդակային նյութ, որի մասին կնախընտրեին խոսել.

«Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց խոսքը պետք է ուղղեն դեպի բովանդակություն եւ ներկայացնեն տեսլական, թե ինչպես են պատրաստվում լուծել երկրում տիրող ճգնաժամը, ոչ թե քարոզարշավը կառուցեն փոխադարձ վիրավորանքների հիմքի վրա»:

Համեմատելով նախորդ այլ ընտրությունների նախընտրական քարոզարշավները, իրավապաշտպանը նկատեց՝ 2021-ինը ինչ-որ չափով նման է 2008-ի քարոզարշավին.

«Ինչ-որ չափով կարող ենք համեմատել 2008-ի ընտրությունների հետ այս ընտրությունները: Դրանից հետո չեմ հիշում այսպիսի մթնոլորտով անցկացվող քարոզարշավ»:

Հակոբյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մոնիթորինգ էր անցկացրել իրավապաշտպանների նկատմամբ տարածվող ատելության խոսքի եւ վիրավորանքների մասով.

«Մեր անցկացրած մոնիթորինգը ցույց էր տվել, որ ատելության խոսքի աղբյուրը այսօրվա քաղաքական ուժերից երկուսն են: Դրանք Ռոբերտ Քոչարյանի եւ Միքայել Մինասյանի աջակիցներն ու այդ քաղաքական ուժերի կողմից հովանավորվող լրատվամիջոցներ էին: Այս քարոզարշավի ընթացքում  կրկին այդ ուժերն են ատելության խոսք եւ սպառնալիք պարունակող բառամթերք օգտագործում: Բայց նկատում եմ, որ այսօրվա իշխանություններն էլ են սկսում մրցել նրանց հետ: Եվ ես կարծում եմ, որ այս ամեն ինչի պատճառը բովանդակության բացակայությունն է»:

Իրավապաշտպանը նշեց, որ չի հասցրել բոլոր քաղաքական ուժերի խոսքին հետեւել, բայց կարող է մի քանի ուժերի անուններ տալ, որոնք ատելության խոսք չեն տարածում.

«Օրինակ՝ «Շիրինյան- Բաբաջան», ՀԱԿ, «Ինքնիշխան Հայաստան», «Հանրապետություն» ուժերը ատելության խոսք չեն տարածում, բայց էլի եմ նշում, ես բոլոր ուժերի խոսքին չեմ հասցրել հետեւել»:

Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ կա օրենքի բաց՝  ատելության խոսքի տարածման առումով, ինչն էլ այսպիսի ամենաթող իրավիճակ է ստեղծում քաղաքական դաշտում, Հակոբյանը պատասխանեց.

«Այո, երբ ժամանակին մենք իշխանություններին ասում էինք, որ պետք է օրենքով սահմանափակումներ լինեն, այդ ընկալումն այդպես էլ չձեւավորվեց, պատշաճ միջոցներ չձեռնարկվեցին՝ ոչ օրենսդրական մակարդակում, ոչ էլ՝ իրավակիրառ պրակտիկայում: Այս ամենը նաեւ փոխկապակցված է դատարանների հետ: Երբ դատարաններում նման հայցեր են լինում, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում կամ հայցադիմումները տեւական ժամանակ վարույթ չեն ընդունում՝ գլխացավանքի տակ չմտնելու համար: Եվ այս ամենը հանգեցնում է անպատժելիության մթնոլորտի»:

Ճշտող հարցին՝ այսինքն բոլոր ժամանակների իշխանություններին էլ ձեռնտու չի՞ եղել օրենսդրական բացի լրացումը, իրավապաշտպանը նկատեց.

«Նախկիններին՝ այո, իսկ այս իշխանություններն ուղղակի կոմպետենտ չեն, ռացիոնալ խոսքին ականջալուր չեն լինում»:

Լուսինե Հակոբյանը շեշտեց՝ այպիսի մթնոլորտում քարոզարշավի իրականացումը բերելու է ազգի միասնականության խաթարման.

«Այս լեքսիկոնը, որը մենք լսում ենք, չի նպաստում բովանդակության զարգացմանն ու ստեղծմանը: Իսկ մենք հիմա կանգնած ենք այնպիսի մարտահրավերների առջեւ, որ մեզ պետք է հստակ խոսք՝ մեր անելիքների ու հետագա քայլերի մասին»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1222 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն