ՄԻՊ. Սոցցանցերում վիրավորանքը վտանգավորության աստիճանի է հասնում

ՄԻՊ. Սոցցանցերում վիրավորանքը վտանգավորության աստիճանի է հասնում

PanARMENIAN.Net - Պետությունը պետք է ժամանակին և արագ արձագանքի բռնության քարոզին: Այդ մասին ԱԺ-ում ասել է ՄԻՊ Արման Թաթոյանն՝ ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյան հարցին, թե ինչպե՞ս է ՄԻՊ-ը վերաբերում Ազատությանն հրապարկում Հրանտ Մարգարյանի և ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված դեպքերին:

«Բռնության ցանկացած դրսևորում, կոչ, քարոզ ինձ համար խիստ անընդունելի, դատապատելի երևույթ է, կարծում եմ՝ պետությունը նման դեպքերում շատ խիստ պետք է դատապարտի», - ասել է պաշտպանը՝ հավելելով, որ բռնությունների վրա շատ է ազդում սոցիալական ցանցերի լարվածության ֆոնը:

Նա ընդգծել է, որ երկու գործերով էլ ՄԻՊ-ը պատրաստվում է լրացուցիչ հարցումներ ուղարկել՝ հասկանալու, թե ինչին են վերաբերում իրավապահների կողմից բացահայտված հանգամանքները:

Անդրադառնալով այն հարցին, թե ՄԻՊ-ն ինչ միջոցառումներ է ձեռնարկում նման բռնության դեպքերը կանխարգելելու համար՝ Թաթոյանն ասել է. «Միջոցները տարբեր են, պահանջկոտ ենք լինում իրավապահ մարմինների նկատմամբ, շատ ավելի լայն իմաստով կարիք կա իրազեկման լայնածավալ աշխատանքների: Կարծում եմ՝ այսօրվա բռնությունների վրա շատ է ազդում սոցիալական ցանցերի լարվածության ֆոնը: Մեծ է իրար չհանդուրժելու երևույթը և չափազանց անթույլատրելի, վտանգավորության աստիճանի բարձր է վիրավորանքը, արժանապատվությունը նվստացնող վերաբերմունքը: Սա վտանգավոր է, որովհետև բռնության տանող պրոցես է և, եթե շուտ չկանխարգելվի, կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ»:

Ավելի վաղ Ազատության հրապարակում Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել են այդ պահին թոռների ու որդու հետ հրապարակում զբոսնող ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի վրա: Քաշքշուկ է տեղի ունեցել:

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի դեմքին և գլխին հարվածներ էին հասցրել շենքի բակում: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքն է ծեծել Վարդան Հարությունյանին: Այդ հայտարարությանը միացան նաև այլ քաղաքացիներ: «Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգևոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին», - ասված է Գեղամ Մանուկյանի գրառման մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---