211652_close_icon
views-count1006 դիտում article-date 16:32 22-05-2020

Հիմնադրամների կողմից հաշվետվությունների ներկայացման նպատակով ՊԵԿ էլեկտրոնային համակարգում կատարվել են ծրագրային թարմացումներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 19-ին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում կատարվել են ծրագրային թարմացումներ` կապված ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն և ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված, հիմնադրամների կողմից ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման հետ: Ծրագրային թարմացում է կատարվել նաև ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված` հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրերում գումարի չափը 1,5 միլիոն դրամ փոխելու նպատակով։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր