Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին տեղեկացրել է Պետդումայում կուսակցության խմբակցության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դյուպինը։

Նա դարձել է վարակի դեմ գրանցված առաջին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումների կամավոր մասնակիցներից մեկը։

Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իր դուստրը մասնակցել է փորձարկմանը և պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նա հավելել էր, որ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է և արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները:

Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը մեկնարկում է սեպտեմբերին: Պատվաստանյութը մշակել է Գամալեայի անվան կենտրոնը։ Սկզբնական փուլում 2020-ին կարտադրվի մի քանի հազար դեղաչափ ամսական, իսկ 2021-ի սկզբից՝ մինչև մի քանի միլիոն։

Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում, այնինչ բոլորին անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։ Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---