Բաքվում երկու հայ գերու դատը շարունակվում է

Բաքվում երկու հայ գերու դատը շարունակվում է

PanARMENIAN.Net - Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնց «ահաբեկչական գործողությունների» մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Լյուդվիկ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրում են առաջին արցախյան պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիներ դեմ գործած հացագործությունների մեջ»։ Հունիսի 16-ին դատարանում լսելու են «տուժածների ցուցմունքները»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Նշվել է, որ Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---