211652_close_icon
views-count62409 դիտում article-date 16:39 03-01-2019

Հունվարի 1-ից թույլատրվում է ՀՀ ներմուծել 25 կգ ուղեբեռ` առանց մաքսազերծման, իսկ օգտագործված անվադողեր բերելն արգելված է. Tert.am

ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։ Բացի այդ, մեկ այլ գրությամբ հայտնում են, որ արգելվում է ներկրել օգտագործված անվադողեր։ [url=https://www.tert.am/am/news/2019/01/03/bavra/2887187]Tert.am[/url]-ի թղթակիցը Բավրայի անցակետում մաքսային ծառայողներից հետաքրքրվեց, թե ինչու է արգելվում օգտագործված անվադող բերելը, աշխատակիցները հայտնեցին, որ դա համարվում է թափոն։ Հարցին, թե եթե ֆիզիկական անձը համարվում է օտարերկրացի և իր երկրում ձմեռային անվադողեր է գնել սեփական մեքենայի համար, ապա ինչ անի փոխված ամառային անվադողերը, մաքսային տեսուչները պատասխանեցին. «Չի թույլատրվում, օգտագործվածն արգելվում է, պիտի մեքենայի վրա ամրակցված լինի»։ Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Նմանատիպ նյութեր