211652_close_icon
views-count2314 դիտում article-date 21:48 27-05-2021

Սիրված մշակութային օջախում ուսանողների կողմից կազմակերպվել է «44 օր…» ցուցահանդեսը՝ նվիրված է 2020թ.-ի Արցախյան պատերազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դարեր շարունակ հայ ժողովուրդն իր ինքնորոշման, մշակույթի, ավանդույթների պահպանման նպատակով հերոսական մարտեր է մղել բազմաթիվ թշնամիների ու հրոսական խմբերի դեմ: Նորագույն պատմության ամենավճռականը հայ-ադրբեջանական հակամարտություն է,որը շուրջ մեկդարյա պատմություն ունի։

1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջեւ ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր զինված ընդհարումներ։Առանձնանում է հատկապես ապրիլյան պատերազմը։

2020թ․ հուլիսին սկսվեցին բախումներ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ Տավուշի շրջանում, որի ավարտից հետո Ադրբեջանը սկսեց պատրաստվել լայնածավալ պատերազմի։ Դրա ապացույցն է սեպտեմբերի 27-ի պատերազմական գործողությունները:Այսպիսով,սեպտեմբերի 27-ի պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն Թուրքիայի ու նրա կողմից բերված վարձկան ահաբեկիչների կողմից նախ եւ առաջ ողբերգություն էր հայ ազգի համար, մի խոսքով սա մի նոր եղեռն էր:

Այստեղ հայերը հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցան: Ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ դատապարտելու երկու ահաբեկիչ երկրներին: Թեպետ կնքվել է հրադադար, սակայն առ այսօր էլ շարունակվում են քննադատություններն ու ոգեշնչման ելույթներն այս առիթով: Այն շարունակվում է տարբեր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից մինչեւ մշակույթ: Վերջերս տեղի ունեցավ հետաքրքիր ու հայրենասիրական գեղեցիկ մի ծրագիր   Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի սրտում՝Երևանի պատմության թանգարանում: Այստեղ թանգարանային գիշերվա շրջանակում բացվեց մի յուրահատուկ ու հայրենասիրական բնույթ կրող ցուցադրություն,որը նվիրված էր վերջին 2020 թվականի 44 օրվա պատերազմին: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ ու արվեստագետներ՝ծանոթանալու մեր օրերի հերոսներին ու նրանց սխրանքների հետ:

Այս հետաքրքիր ցուցադրությունը կազմակերպել էին Երևանի պատմության թանգարանը,Վալերի Բրյուսովի անվան մի շարք ուսանողների կողմից: Այսպիսով «44 օր…» ցուցահանդեսը նվիրված է 2020թ.-ի Արցախյան պատերազմին:

Խոսելով ցուցադրության մասին,ապա կարող ենք ասել,որ ցուցահանդեսը «վավերագրական պատմություն» է հերոսացած հայ զինվորի, թիկունքում մեծ և փոքր սխրագործությունների, օտարերկրյա քաղաքների փողոցներում ու հրապարակներում «մարտնչող» հայկական սփյուռքի մասին: Ցուցադրության մեջ ներկայացված են ճակատից բերված իրեր, որոնք դարձել են մասունք, ռազմական հագուստ և լուսանկարներ: Լուսանկարները ուշագրավ են նրանով, որ դրանք հեղինակել են ոչ թե լուսանկարիչները, այլ իրենք՝ զինվորները: Ցուցահանդեսի խորհուրդը՝ ճակատում թե թիկունքում «զինվորագրվելն» է հանուն հայրենիքի պատրաստ անհնարինը անելուն…

Լուսանկարները հատուկ հեղինակներ չունեն, այս պարագայում հետքրքիր հանգամանք է, որ զինվորները հենց իրենք իրենց ձեռքի տակ եղած հեռախողներով ու միջոցներով լուսանկարել են:Եվ ահա ցուցահանդես «44 օր...» խորագրի ներքո, որը նպատակ ունի մատնանշելու հայրենասիրությունը՝ որպես ազգային դաստիարակության գերակա ուղղղություն դարձնելը և վերաիմաստավորելը 21-րդ դարի թանգարանում: Շրջելով տաղավարներով կազմակերպիչները պատմեցին,որ այստեղ ուսանողները ներկայացրել են իրենց ընտանիքի անդամների,ազգականների,կողակիցների անձնական իրեր ու լուաանկարներ: Ցուցահանդեսին որոշակի հուզական տրամադրություն է հաղորդում տիկնիկագործ Լուսինե Սանթրոսյանի «Կռունկ» գեղարվեստական խորհրդանշական ստեղծագործությունը՝ ոգեշնչված Կոմիտասի համանուն գործից: Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի Պատմության թանգարանի տնօրեն, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Սարգսյանը: Նա մասնավորապես ասեց.Սիրելի բարեկամներ ինչպես գիտեք այսօր թանգարանների միջազգային օրն է,որը համավարակի պատճառով չկարողացանք նշել,և այսօր ի տարբերություն նախորդ տարիների այսօր սովորականից քիչ ենք աշխատելու ժամը 24.00-ի փոխարեն մինչև 22.00 ենք աշխատելու:

Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել այս առիթով:Մաղթել,որպեսզի քովիդներ ու պատերազմներ չլինեն,ու թանգարաններն ու մարդիկ կարողանան խաղաղ ապրել և, շարունակեն ծավալելով իրենց գործունեությունը:Այս տարի մեր թանգարանն իրականացնում է երկու ծրագիր, որոնցից մեկը ցուցահանդեսն է նվիրված 44 օրվա պատերազմին և թիկունքին,իսկ մյուսն ընտրում է այցելուն,կպչուն տարբեր գունավոր ժապավեններով ընտրելով թանգարանների ցուցանմուշները կարծիք է արտահայտում ու արժևորում սրանց մասին:Այստեղ բոլորը թանգարանասերներ են,նշանակում է,որ թանգարանների դեսպաններ են համարվում, Ինչպես գիտեք 21-րդ դարը,շատ արագ ընթացող դար է: Ու մեզ թվում է,որ մենք պետք է ապրեինք շատ քաղաքակիրթ ժամանակաշրջանում,զերծ մնայինք տարբեր տեսակի արհավիրքներից,բայց ցավոք տեսանք,որ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ, ինչպես նաև մեր հայրենիքում և այս տարվա թանգարանային միջազգային օրվա կարգախոսին համահունչ,այն է թանգարանների ապագան վերակազմակերպում ու վերաիմաստավորում խորագրին հարազատ մեր թանգարանն ընտրել է հայրենապաշտության դաստիարակությունը:

Հայրենապաշտությունը յուրաքանչյուրիս մեջ,ոչ թե հայրենասիրությունն,այլ հայրենապաշտությունը,մենք պարտավոր ենք պահպանել մեր դրախտավայր ու հրաշալի հայրենիքը:44 օր ցուցահանդեսի նպատակը դա է,որ ոչինչ ու ոչ ոք չի մոռացվում, ու մեր հայրենակիցներն անցնելով տարբեր արհավիրքների միջով, ավելի պիտի սիրեն ու պահպանեն,արժևորեն մեր դրախտային հայրենիքը:Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և էքսկուրսիոն հասարակայնության բաժնին և Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներին,ովքեր այս մեկ ամսվա ընթացքում Մարինա Խաչմանուկյանի հետ չարչարվեցին և կարողացան կազմակերպել ցուցադրություն,որը կարծում եմ մեզ շատ խոսուն կլինի և բոլորիս հոգու պարտքն է մեր հայրենիքի պահապաններին ներկայացնել մեր ժողովրդին,ովքեր 44 օր շարունակ ճակատի հետ միավորված ամեն ինչ արեց,որպեսզի հաղթենք: Ցուցահանդեսի համակարգման ու կատարված աշխատանքների մասին ելույթ ունեցավ համակարգող Մարինա Խաչմանուկյանն,ով իր խոսքում նշեց.Ողջունում եմ բոլոր ներկաներին,ես ցանկանում եմ ներկայացնել մի փոքր չակերտները բացել,թե ինչի մասին է ցուցահանդեսը և ինչում էր նրա յուրահատկությունը:Վերնագիրը մեզ հուշում է,որ շատ կարևոր է,ու հետաքրքիր իր ձևով,քանի որ առաջին անգամ Երևանի Պատմության թանգարանը ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին ընդգրկել է ուսանողներին:Նշեմ այն հանգամանքն,որ ես համատեղում եմ իմ թանգարանային աշխատանքը,աշխատելով թե թանգարանում,թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում,այնտեղ  դասավանդում եմ թանգարանային ցուցադրության կազմակերպում և իրականացում:Եվ իրենց մասնակցությունը պատահական չէ,այսինքն կրթական նպատակով է արված,որպեսզի իրենց ստացած տեսական գիտելիքները կարողանան կիրառել գործնականում:

Ցուցադրության մեջ ներկայացված աշխատանքների մեծ մասը հավաքագրել ու ներկայացրել են հենց իրենք ուսանողուհիները:Իսկ ցուցահանդեսը 44 օր դա մի վավերագրական պատմություն է, 2020 թվականի արցախյան պատերազմի,մեր հերոսացած զինվորի,թիկունքի,որտեղ ամեն օր կատարվում էին մեծ ու փոքր սխրանքներ,իհարկե սփյուռի,մասին որն օտարերկրյա քաղաքների փողոցներում ու հրապարակներում  խիզախ մարտնչում էր: Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր առարկաներ,ճակատից բերված իրեր,որոնք արդեն իսկ մեզ համար դարձել են մասունքներ,զինվորական համազգեստ, նաև լուսանկարներ:Այստեղ ներկայացված է մոտ 50 լուսանկար և շատ կարևոր է,որ պետք է ասեմ,որ այս լուսանկարները արված չեն պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից,սրանք սիրողական բնույթ են կրում:Սրանք կարող է որակյալ չեն,բայց մեզ համար թանկարժեք են,քանի որ սրանք լուսանկարել են մեր զինվորները:Վերջում կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց,ովքեր օժանդակեցին ցուցահանդեսի կազմակերպման ու հավաքագրման աշխատանքներին,ի դեմս ՈՄԱ,ողջ մնալու արվեստ կազմակերպությանը, առանձին անհատներին,Սյուզաննային,ով տրամադրել է շատ հետաքրքիր առարկաներ,Հովսեփին, ով արցախյան պատերազմի մասնակից է,նա հետախույզ է:Ցուցահանդեսի մասին ու կազմակերպիչներին իրենց սրտի խոսքերն ուղղեցին Վալերի Բրյուսովի համալսարանի տուրիզմի կենտրոնի ղեկավար,դասախոս Մարինա Հայրապետյանը, նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներից,նշելով որ շատ հուզված է, քանի որ ցուցահանդեսը շատ հուզիչ ու հետաքրքիր է,քանի որ ներքուստ շատ մեծ հիացմունք ու հպարտություն է ապրել, քանի որ Մարինա Խաչմանուկյանին օգնել են ուսանողները, և նրանք կարևոր,մասնավորապես՝հայրենասիրության դասեր են քաղել՝ցուցահանդեսի հավաքագրման աշխատանքներին մասնակցելով մեծ պատրաստակամությամբ:Մեր համալսարանի ու թանգարանի համագործակցությունը շատ երկար պատմություն ունի,մոտ 13 տարի ու մեր ուսանողները միշտ մասնակցել,աջակցել են և թանգարանի,ի դեմս՝տնօրեն Արմինե Սարգսյանի կողմից աջակցությունը բազմաթիվ է,ում շնորհիվ այստեղ դասընթացներ են կազմակերպել,ինչպես նաև Մարինա Խաչմանուկյանը, անիմացիոն ծրագրեր է կազմակերպել: Այս ցուցահանդեսը բացառիկ է,որը ոգեկոչում է հայրենասիրություն, առաջ նայել,սովորել ու ստեղծագործել ,ինչպես նաև բարձր պահել այն տղաների պատիվն,ովքեր մասնակցեցին պատերազմին,ովքեր միշտ մեր սրտում են:Մեզ հետ է մեր ուսանողներից մեկի հայրը ներկա է այստեղ է,ով պատերազմի մասնակիցներից է:Ինչպես նաև ուսանողներից Աննա Կարապետյանն,ով նշեց.Նախևառաջ ողջունում եմ բոլորին և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներից ու ներկաներից:Մենք ամեն ինչ կատարել ենք,որպեսզի պատվով ներկայացնենք մեր զինվորների սխրանքը,նկարների միջոցով փորձել ենք ցուցադրել նրանց գործը:Այնուհետև շնորհակալություն եմ հայտնում տիկին Խաչմանուկյանից,ով հնարավորություն ընձեռեց կազմակերպելու այս ցուցահանդեսը:Ամփփելով իր բացման արարողությունն Արմինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլորից ու կազմակերպիչներից ներկա գտնվելու ու կազմակերպելու այս հայրենասիրություն ներշնչող ցուցադրությունը,նշելով,որ ցուցահանդեսը արթնացնելու է շատ մեծ հույզեր և թանգարանի օրինակով մեր երեխաներին ուղղորդենք դեպի հայրենապաշտություն ու հայրենասիրություն:

Բացման արարողությունից հետո զրուցեցինք ցուցահանդեսի համակարգող Մարինա Խաչմանուկյանի,Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ,Լիլիթ Վասիլյանի, Անահիտ Ավետիսյանի,ում հայրը Արաիկը պատերազմի մասնակից է,Ժենյա Թորոսյանի ու տիկնիկագործ Լուսինե Սանթրոսյանի, ում որդին՝Լևոն Հարությունյանը ներկայումս ծառայության մեջ գտնվելով պահպանում է բոլորիս անդորրը ,նահատակ զինծառայող Գալուստ Նազարյանի հոր՝Մանուկ Նազարյանի հետ:

- Կներկայացնե՞ք ցուցահանդեսն ու որն է նպատակը:
Մարինա Խաչմանուկյան. -Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել մեր 44 օրվա պատերազմը, ճակատը ու թիկունքը:Իհարկե ինչ կատարվել է ճակատում ու թիկունքում միաժամանակ,քանի որ այդ բոլորը միմյանց հետ փոխկապակցված են:Սա հերոսացած հայ զինվորի,սփյուռքի և ճակատի ամենօրյա սխրանքների մասին է,,որոնք ամեն օր իրականացվել են:Այստեղ շատ կարևոր է ձևաչափը,այստեղ առաջին անգամ կազմակերպչական աշխատանքներին ընդգրկված են նաև ուսանողներն,քանի որ սա շատ լուրջ ու պատասխանատվություն է պահանջում:Իսկ ուսանողները,քանի որ համալսարանում այս առարկան դասավանդվում է,սա հնարավորություն է ընձեռում նրանց,որպեսզի իրենց տեսական գիտելիքները կիրառեն գործնականում:Եվ իրենք են հիմնականում հավաքագրել,նյութերը,բացի իրենցից մեզ ուրիշ մարդիկ էլ են օգնել,ովքեր տրամադրել են նյութերը: Սակայն մեծ մասը լուսանկարների,ուղեկցող նյութերը դրանք տրամադրել են Բրյուսովի ուսանողուհիները,սրանք շատ անձնական են,քանի որ այստեղ մեկի եղբայրն է,մյուսի նշանածը,հայրը,կան ցավոք զոհվածների լուսանկարներ,ողջերի նկարներ ու իրեր էլ ենք ցուցադրում:Բոլոր տղաները հերոսներ են ու իրենց հետ կապված պատմությունները ձեռագիր են, ենթադրենք զոհված զինծառայողի մայրը որդու պատմությունը գրի է առել,մյուսն եղբոր մասին և այլն: Եվ ՈՄԱ կազմակերպությունը տրամադրել է ներկայացվող ցանցերը,որպեսզի ցուցադրության մեջ ստեղծվի այդ օրերի մթնոլորտը,նաև Հովսեփ անունով ով մասնագիտությամբ հետախույզ է նա էլ է օժանդակել:Ինչպես նշեցի ցուցադրում ենք ճակատից բերված տարբեր իրեր,նույնիսկ ԱԹՍ-ների բեկորները,կան զինվորների կողմից խրամատում պատրաստված խաչերը և այլն:

-Ձեր կարծիքով արդյոք թանգարանները պետք է պահպանեն հայ մշակութային արժեքները
-Իհարկե,թանգարանները կոչված են պահպանելու մեր մշակութային արժեքները,բայց նաև պետք է արագ արձագանքեն իրականությանը:Մենք բոլորս չենք կարող սրա կողքով անտարբեր անցնել,մենք դրա մեջ ենք ապրում,ու պետք է մի կերպ մեր երախտագիտությունը բարձրաձայնենք: Պետք է հպարտանանք մեր հերոս տղաներով:

-Որն է ցուցահանդեսի խորհուրդը
-Սրա խորհուրդը նա է,որ թե թիկունքում,թե ճակատում բոլորս զինվորագրվում ենք հանուն հայրենիքի,հանուն այն ամենի,որպեսզի անենք այն անելանելին,որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի ու հաղթենք մեր դարավոր թշնամուն:

-Այսօրվա երիտասարդներից շատերը գրեթե չեն իմանում մեր երկրի պատմության հերոսական դրվագները,ձեր դասախոսություններով ու թանգարանում ինչպիսի աշխատանքներ եք կատարում այս ուղղությամբ
-Նշեմ,որ այն զինվորներն ու տղաները,ովքեր մեկնեցին ռազմաճակատ ու չվերադարձան,ում մինչև մեր կյանքի վերջ երախտապարտ պետք է լինենք,միգուցե անծանոթ էին:Այս երևույթը մեր գեների մեջ է գրված:Լավ է իհարկե,պետք է ծանոթ լինեն մեր պատմությանը: Ցուցահանդեսի նպատակներից էր,որպեսզի այստեղ այցելեն թե դպրոցականները,որպեսզի հպարտանան ու հերոսանան,որ նմանվեն այս տղաներին,ովքեր չնայելով ոչ մի երևույթներին ու խանգարող հանգամանքներին,չխորանալով մեր քաղաքականության մեջ մեկնեցին ռազմաճակատ,քանի որ այլ չէին կարող պայքարել:Հնարավոր է տղաներից շատերը չէին իմանում պատմությունը:Ես կարծում եմ,որ իրոք պետք է դաստիարակել այս ուղղությամբ և նշեմ,որ այս ներկայիս սերունդը շատ հայրենասեր է:

-Ինչ ապրումներ ունեցաք լուսանկարների ընտրության ընթացքում
-Դուք էլ կհասկանաք,որ շատ ծանր,քանի որ հենց լուսանկարը վերցնում էի,առաջին հարցս էր թե արդյոք ողջ է տվյալ երիտասարդը:Հենց իմանում էի որ ողջ է,ուրիշ կերպ էի մոտենում,եթե իմանում էի,որ ցավոք մահացած է,ապա շատ ծանր էր,նամանավանդ պատմությունն իմանալով:

-Իսկ ինչպիսի զգացումներ եք ունեցել պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ
-Նշեմ,որ իմ ուսանողներից մեկի հայրն,ով այստեղ ներկա է իմանալով սա արդեն իսկ ուրախություն ես ապրում,իսկ այն ընտանիքը կամ ծնողներն,ովքեր իրենց զավակին կորցրել են,շատ ծանր ու դժվար է իրենց հետ զրուցել,քանի որ իրենք և հերոս են պարգևել ազգի համար,բայց նաև կորցրել են իրենց այդ հերոսին,սակայն ցանկություն են հայտնել այցելելու ցուցահանդես,նաև սրտի խոսքեր ունեն ուղղել,սակայն այս հարցում յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը:

-Արդյոք այսօրվա ցուցադրությունը կգրանցվի մեր նորագույն պատմության էջերում  ու մի նոր էջ բացի հայ ռազմարվեստի պատմության մեջ
-Ռազմարվեստում մի քիչ դժվար է ասել,քանի որ այստեղ այդպիսի նմուշներ չկան:Սակայն ես գտնում եմ,որ այն ունի դաստիարակչական նպատակ,քանի որ դպրոցականները,միջին տարիքի տղաներն,ովքեր կուզենան նմանվեն մեր օրերի հերոսների հետ,տեսնեն,որ այդ տղաները հերոսացած են,չնայած այն բանին,որ մեկին շքանշան են շնորհել,մյուսի մասին հաղորդաշար են պատրաստել,լուսաբանվել են սոցցանցերում,բայց կան տղաներ,ում մասին քիչ են ներկայացրել: Սա մի հնարավորություն է իհարկե մենք նորից բոլորին չենք ներկայացրել,սակայն փորձել ենք ներկայացնել ներկայացնել հանրությանը,որպեսզի բոլորը տեսնեն թե ինչպես է հանդերձավորված եղել պատերազմի ժամանակ զինվորը:Այստեղ ներկայացված են զրահաբաճկոնը,սաղավարտը,անձրևանոց-վրանը,զինվորական կոշիկներ,որպեսզի նրանք այս ամեն ինչը,տղաների նկարները տեսնեն,որպեսզի նմանվեն այսօրվա զինվորին:Ես չեմ ուզում շատ պաթետիկ խոսքեր ասել, ցանկանում եմ նշել այն,որ որպեսզի սա արտահայտի խորը իմաստ:

-Իսկ ինչպիսի գործունեություն եք ծավալում հայրենասիրական բարձրացնելու ուղղությամբ
Մենք թանգարանի աշխատողներիս մատուցում ենք մեր ծառայությունն՝ամեն օր ծառայելով ներկայացնում քաղաքի պատմությունը: Այսօր կարևոր է դաստիարակել ճիշտ երևանցի:Դուք խոսում եք հայրենասիրությունից սա էլ մի բաղադրիչ է:Ինչ ենք հասկանում երևանցի ասելով,որպեսզի դու սիրես քո քաղաքը,պետք է ճանաչես այն:Ճանաչելով ավելի ես արժևորում:Մեզ մոտ ամենաքիչը լինում է 5 էքսկուրսիա:Աշակերտների մեծ հոսքը մեր թանգարան,հնարավորություն է տալիս մի փոքր հայրենասիրություն ներմուծել:Իսկ էքսկուրսիաները մեր մոտ ավարտվում են երդման արարողությամբ:Քանի որ մեր մոտ է գտնվում Երևանի օրհներգը,զինանշանը ու դրոշը,սրանց ներքո ասում ենք.Այցելելով Երևան քաղաքի պատմության թանգարան,խոստանում եմ սիրել,պահպանել,շենացնել համայն հայության քաղաքամայր Երևանը:Ինչպես պետք է արտահայտվի այն,նախ աղբը պետք է գցել աղբարկղի մեջ,լավ սովորել,քաղաքը մաքուր պահել:Այս ամենը սկսվում է սրանցից,դրա համար էլ մենք այսպես ենք ծառայում:Եթե ամեն մեկը ճիշտ ծառայի իր տեղում,զինվորը պաշտպանի մեր սահմանները,ուսուցիչն իր գործն անի,թանգարաններն իրենցը:Այսպիսով՝թանգարանը պետք է արագ արձագանքի իրականությանը:Նշեմ,որ մեր թանգարանն առաջին է,որ այս թեմայով ցուցահանդես է կազմակերպել;

-Ինչ կմաղթեք այսօրվա երիտասարդներին ու զինծառայողներին
-Զինծառայողներին մաղթում եմ,որպեսզի սիրեն մեր հայրենիքը,ծառայեն նրան,ով ինչպես որ կկարողնա:

-Կներկայացնեք ցուցադրությունը
Լուսինե Սանթրոսյան-Գրության մեջ ամփոփված են իմ ապրումները:Լինելով մանկավարժ նաև տիկնիկագործ ու զինվորի մայր եմ:Կոմիտասի տիկնիկի միտքը մինչև պատերազմ էր ինձ մոտ հղացել:Սակայն այն ոչ մի կերպ չէր հաջողվում այն պատրաստել: Այս պատերազմի ընթացքում,թեժ օրերին,որ զավակիցդ լուր չունես,ակամա ինչքան էլ ձեռքերդ թևաթափ եղած է լինում ու ի վիճակի չես լինում գործելու ինքըստիքյան Կոմիտասի տիկնիկը դարձավ շատ նյութեղեն:Ճիշտ է պատկերացումներում այլ կերպ էր Շուշիի Ղազանչեցոց վանքի պատրաստումն ընդհանրապես մտքումս չի եղել,սակայն երբ այդ օրերին որ բազմիցս խոցվեց եկեղեցին,խոցվեց նաև իմ սիրտը,սրանից ծնվեց նաև եկեղեցին: Այստեղ ներկայացված է եկեղեցու մանրակերտային տեսքը և կիսատ է,քանի որ կիսատ կմնա այնքան ժամանակ,մինչև չհնչի հայոց պատարագը: Կիսատ կմնա հայրենիքս այնքան ժամանակ,քանի դեռ այն ամբողջական չի դարձել:Կռունկն էլ այստեղ խորհրդանշում է խաբրիկ բերելուն,խաբրիկ նաև որպես զինվորի մայր սպասում ես այդ խաբարին,թեև ամեն զանգից նորից վերածնվում ես ու քեզ լիցք է տալիս մինչև հաջորդ զանգը:Եվ այստեղ բույն է անպայման տեղադրել և բույնը նորից գտնելու ենք: Ցավոք չեմ եղել Շուշիում,Ղազանչեցոց եկեղեցում,սակայն Արցախն իմ հայու գենի մեջ,իմ մի մասնիկն  է,այն զգում եմ ու վստահ եմ,որ վերադառնալու ենք այնտեղ հաղթանակով:

-Ինչ կմաղթեք մեր զինծառայողներին
-Զինծառայողներին մաղթում եմ խաղաղություն,թող ապրեն ամենաանվտանգ երկրում:Ծառայությունն անցկացնեն միայն խաղաղ մարտական զորավարժությունների մեջ:Եվ ինչպես նախկինում հայ մարդը,մայրը քեֆ ուրախությամբ,հպարտությամբ միշտ ճանապարհել է իր որդուն նույն հպարտությամբ ու մեծ ուրախությամբ էլ աղ ու հացով դիմավորի իր զինվոր որդուն:

-Ինչ հետաքրքիր դրվագ կպատմեք ձեր որդու կյանքից
-Ինչպես բոլոր զինվորները,իմ տղան նույնպես շատ քիչ է խոսել:Բայց պատերազմի ընթացքում ու միշտ այնպես էր ուրախ զանգահարում,կարծես մի առողջարանում կամ ուրախ վայրում լիներ:Եվ դա ստիպեց ինձ որպես մայր,գիտակցելով իրական վտանգը,ուղղակի ուժ տվեց և դիմակայեցինք:Առանձնապես շատ քիչ է խոսել:

Ժենյա Թորոսյան-Ես Ջավախքի Խանդո գյուղից եմ ներկայացնում եմ Գալուստ Նազարյանին,ով իմ համագյուղացին է:Նշեմ,որ մանկությունից Գալուստը մանկությունից ապրել է Երևանում:Պատերազմը սկսվելու ընթացքում Գալուստը 2 ամսվա ծառայող էր,սակայն նա այնքան խելացի էր,որ հրամանատարությունը նկատելով նրա ունակությունները անմիջապես նշանակել է թնդանոթի ստորաբաժանում:Լուսանկարում պատկերված է նա թնդանոթի մոտ և շատ երջանիկ էր,ուրախանում էր ցանկացած հաջողությունից,որ նա ունենում էր ծառայության ընթացքում:Հաջորդ լուսանկարն ուղարկել է մորը,որպեսզի տեղադրի սոցիալական ցանցում:Մայրը զգուշացրել է,որ վտանգավոր է տեղադրել այդտեղ,սակայն Գալուստը չի համաձայնվել մոր:Այս զանգը  վերջին էր,որից հետո նա նահատակվեց Կարմիր Շուկայի մոտակայքում՝Սոս գյուղում:

-Խոսք ուղղված հայ զինծառայողներին
-Զինծառայողներին ցանկանում եմ բարի ծառայություն ու հաջողություն,թող շուտ վերադառնան իրենց ընտանիքներ,իսկ Գալուստի նման տղաներին մենք հայտնում ենք մեր երախտապարտությունն ում շնորհիվ ապրում ենք անամպ երկնքի տակ:

-Մանուկ Նազարյան
-Որպես ծնող զինծառայողներին, ովքեր այսօր մեկնում են ծառայության ես ցանկանում եմ անպատերազմ ծառայություն:Յուրաքանչյուրը պետք է լավ իմանա իր առջև դրված մարտական խնդիրն ու մասնագիտությունը,որպեսզի ցանկացած ժամանակ կարողանանք դիմակայել դժվարություններին:

-Ինչ հետաքրքիր դեպք կպատմեք ձեր որդու կյանքից
-Նրա կյանքն հենց իրենով հետաքրքիր էր:Եթե կյանքը արժևորենք դրվագներով նրա կյանքը մի դրվագ էր,որ նա ապրեց 20-21 տարի:Նա ամեն ինչ արեց,ինչ որ հասնում է իսկական հային,լավ սովորեց դպրոցում,համալսարանում՝ ձեռք բերելով լավ մասնագիտություն: Ընդունվեց մագիստրատուրա, կատարելագործելու մասնագիտական գիտելիքները,նա ասեց գնամ ծառայեմ,կվերադառնամ կշարունակեմ, սակայն ցավոք կիսատ մնաց: Նրա ծառայությունը տևեց 2 ամիս,որի ընթացքում նա արագ յուրացրեց իրեն ամրակցված ռազմական տեխնիկան, ու որպես գերազանց մասնագետ իր ներդրումն ունեցավ մեր բանակի համար:

-Ավետիսյան Անահիտ
-Սովորում եմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանում,նկարում հայրս է՝Արաիկ Ավետիսյանը,ով 18 տարեկանից եղել է սահմանում:Երբ պատերազմի լուրն իմացանք,նա անմիջապես զբաղվեց մեկնելու հարցերով:Նա միշտ պատրաստ էր,սակայն գործերի բերումով պետք է մնար:Սակայն մեկ ամիս անց,նա չդիմացավ,որոշեց մեկնել ռազմաճակատ,չնայած ուներ առողջական խնդիրներ,գնալուց բոլորիս խոստացավ,որ անպայման վերադառնալու է:Չէի ուզում ամուր գրկել,եթե ամուր գրկեի այլևս չէր վերադառնա:Հետո զղջում էի,որ չեմ գրկել,սակայն ինչպես խոստացել էր վերադարձավ:Այդ օրերին 7-8 օր չի քնել,նա փորձում էր ուտելիքը չչարաշահել,նկարում կտեսնեք թխվածքբլիթները,որոնք նրա սննդի բաժին են կազմում:

-Խոսք ուղղված հայ զինծառայողներին
-Զինծառայողներին մաղթում եմ,որպեսզի ուժեղ մնան,չնայած պարտություն էր սա,բայց երբեք թող դրանից չընկճվեն,քանի որ նրանք մեզ համար հաղթող են:Նույնիսկ հայրս որ վերադարձավ ու այդ վիճակով սթրեսային վիճակում էր,սակայն ես միշտ ասում եմ,որ նրանք հաղթել են ու երբեք չմտածեն,որ պարտվել են:

-Լիլիթ Վասիլյան
-Սովորում եմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի սերվիս բաժնում 3-րդ կուրսում:Նկարում իմ նշանածն է,Ռուդիկ Աբիրկյանն,ով պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էր,44 օր գտնվելով սահմանին:Նկարը վերնագրված է 44 օրվա հավատարմություն,քանի որ նկարում պատկերված շները 44 օր իրար հետ են եղել ու այդ կրակոցների տակ իրար չեն լքել,դրա համար այդպես ենք վերնագրել: Հաջորդները նկարվել են երկու ամիս անց,նկարում պատկերված են,որ նրանք գտնվում են 3-րդ գծում,մեկը գեղարվեստական,իսկ հաջորդը նուռը և  արքայապտողն (королек) են,որոնք նրանք քաղել էին,որպեսզի իջեցնեն զորամաս,քանի որ նոյեմբերի 9-ին երբ կնքվեց պայմանագիրը,որ իրենք դիրքերը պետք է հանձնեին,չնչին մի բան որ պահել էին իրենց կյանքի գնով,փորձել են վերցնել ու դրանք իջեցրել են այդտեղ:

-Խոսք ուղղված հայ զինծառայողներին
-Զինծառայողներին մաղթում  եմ ուժ,կորով,հզորություն, ամուր կամք,որպեսզի երբեք չհուսահատվեն ու չկոտրվեն՝ամուր պահելով մեր սահմանները:Մենք միշտ նրանց կողքին ենք,թիկունքը նրանց հետ է,անկախ քաղաքական իրավիճակից:

-Ինչ հետաքրքիր դեպք կպատմեք ձեր նշանածի կյանքից
-44 օրերը շատ դժվար օրեր էին թե իմ ու թե նրա ընտանիքի անդամների համար,քանի որ անընդհատ սրտի թրթիռով սպասում էինք,որ կզանգի,պատասխանենք նրա զանգին,հանկարծ չուշացնենք:Հենց ուշանում էր զանգը բոլորս խառնվում ու լարվում էինք,լարված իրավիճակ էր այդ ժամանակ:Մեր նշանդրեքը շատ անսպասելի էր,մենք չէինք կանխատեսել դա հենց վերադառնա ծառայությունից դա կկազմակերպենք,բայց ստացվեց:

-Ինչպիսի զգացում ունեք հայ զինվորների հանդիպումներից
-Հպարտություն եմ զգում նրանց տեսնելուց,քանի որ նրանք կյանքի գնով պահել են մեր հայրենիքը:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Երևանի Պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջի ու
Սիրարփի Կարապետյանի

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր