News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական թանգարանի ներկայացուցիչները եւ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել:

Ստորագրման արարողությանը ներկա է եղել Գլենդելի քաղաքապետ Զարե Սինանյանը: «Այսօր Գլենդելի համար մեծ օր է, եւ մենք ուրախ ենք, որ Ամերիկայի հայկական թանգարանի ապագա տունը կլինի մեր քաղաքում», - ասել է  Սինանյանը:

Քաղաքային խորհրդի անդամ Պոլա Դիվայնը ընդգծել է, որ թանգարանը կդառնա քաղաքի մարգարիտը, որով նրանք բոլորը կհպարտանան, հաղորդում է «Los Angeles Times»ը:

Գործադիր նախագահ Պերճ Կարապետյանի խոսքով, թանգարանի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի: Թանգարանում կլինի թատրոն, ուսումնական կենտրոն, ցուցադրական խոհանոց եւ սրճարան:

Ավելի վաղ Գլենդելի խորհուրդը որոշում էր կայացրել թանգարանի համար  55 տարով տարածքի  վարձակալման մասին: Վարձի վճարը տարեկան կկազմի 1 մլն դոլար:

Միջոցառման ընթացքում խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը նշել է, որ այս կենտրոնը նախատեսված է երեխաների համար, ինչպես նաեւ այսօրվա եւ ապագայի բնակիչների համար, որտեղ նրանք կարող են իմանալ «որտեղից են եկել հայերեը եւ ուր են գնում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ