12:14  ,  5 նոյեմբերի, 2017

Մոսկվայի «Արարատը» միավորներ է կորցրել

Ֆուտբոլի Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի 16-րդ տուրում Մոսկվայի «Արարատը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Նովոմոսկովսկի «Խիմկիի» հետ:

Հայկական ակումբը շարունակում է անպարտելի մնալ եւ 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում