Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շախմատի Հայաստանի ընտրանիների մրցակիցները Օլիմպիադայի 4-րդ տուրում հայտնի են

Շախմատի Հայաստանի ընտրանիների մրցակիցները Օլիմպիադայի 4-րդ տուրում 
հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց ընտրանիները շարունակում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ավստրիայի հետ: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած թիմը տոնել է երեք հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի և Եգիպտոսի հավաքականների նկատմամբ: Այժմ Հայաստանի հավաքականը միայն 19-րդն է:

Հայաստանի կանանց ընտրանին կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ: Մինչ այս Զավեն Անդրիասյանի թիմը երկու հաղթանակ էր տոնել (Բոտսվանա և Նորվեգիա) և զիջել էր Էստոնիային:

Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]