Պատմության հետագծով
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1972 թ. մայիսի 5-ին մահացել է Մարտիրոս Սարյանը՝ հայ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ (1945-1951)։
-1818 թ. մայիսի 5-ին ծնվել է Կարլ Մարքսը՝ գերմանացի նշանավոր փիլիսոփա, տնտեսագետ, մարքսիզմի հիմնադիրը (մահ.՝ 1883 թ.)։
-1821 թ. մայիսի 5-ին մահացել է Նապոլեոն Բոնապարտը՝ Ֆրանսիայի կայսր (ծնվ.՝ 1769 թ.)։
-1921 թ. մայիսի 5-ին Կոկո Շանելը հանրությանը ներկայացրեց «Chanel No. 5» օծանելիքը։
-1994 թ. մայիսի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ ստորագրվել է Բիշքեկյան արձանագրությունը հրադադարի մասին։
-2004 թ. մայիսի 5-ին Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվեց 104 միլիոն դոլարով։
Հիշարժան փաստեր
-«Google»-ը հոգ է տանում իր աշխատակիցների մասին: Եթե նրանցից որեւէ մեկը մահանում է, ապա նրա կինը կամ ամուսինը 10 տարի ստանում է նրա աշխատավարձի 50 տոկոսը, իսկ նրա ժառանգներին մինչեւ 19 տարեկան դառնալը ամեն ամիս փոխանցվում է 1000 դոլար:
-Ամեն օր «Google»-ը մշակում է 16 տոկոս բացարձակ նոր հարցում:
-«Gmail» փոստային ծառայության ծննդյան օրն է 2004 թ. ապրիլի 1-ը: Այն ժամանակ շատերը որոշեցին, որ դա հումոր է:
-«Google»-ն ստացել է իր անվանումը լրիվ պատահականորեն: Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինն ուղղակի սխալվել են, երբ ցանկացել են գրել «Գուգոլ» («googol») բառը, այսինքն՝ 10100 թիվը:
-«Google»-ում չեն սիրում կատուներին եւ շատ են սիրում շներին: Նույնիսկ ընկերության վարքագծի կոդեքսում է նշված, որ այն «շնասերների ընկերություն» է:
-2013 թ. «Google»-ը բացեց «Calico» ընկերությունը, որն զբաղվում է կյանքի երկարացման պրոցեսների եւ մեթոդների ուսումնասիրությամբ:
-Մի անգամ Սթիվ Ջոբսը զանգահարում է «Google» միայն այն բանի համար, որպեսզի ասի, որ «Google»-ի լոգոյի երկրորդ «Օ» տառի դեղնությունն «այդքան էլ ճիշտ չէ»:
-«Google»-ում գտնում են, որ բուհերում ոչ մի քննություն եւ թեստավորում չի կարող երաշխիք լինել, որ մարդը խելացի է: Ընկերությունում ներկա պահին մոտ 15 տոկոս աշխատակից երբեք չի սովորել բուհում:
-2020 թ. «Google»-ը նախատեսում է սքանավորել յուրաքանչյուր գիրք, որը տվյալ պահին գոյություն կունենա:
-«Google»-ի համար աշխատում են ուղտեր: «Google Street View» ծառայությանն անապատում աշխատանքի համար օգնության են հասել ուղտերը:
Մ. Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում