211652_close_icon
views-count8625 դիտում article-date 22:22 11-06-2021

Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Տիրան Խաչատրյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին․ «Փաստինֆո»

Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առաջարկում է գեներալ-լեյտենանտ, «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանին՝ հրաժարվել «Ազգային հերոսի» կոչումից։

«Փաստինֆո»-ն գեներալ-լեյտենանտից հետաքրքրվել է՝ թե ինչպես կարձագանքի Փաշինյանի հայտարարությանը եւ արդյոք պատրաստվում է հրաժարվել կոչումից, ինչին ի պատասխան Տիրան Խաչատրյանը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել. «Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»։

Նմանատիպ նյութեր