Աշխարհ

10.06.2019 10:45


ԱՄՆ-ում շինարարական ամբարձիչն ընկել է բազմահարկ շենքի վրա. կա զոհ (տեսանյութ)

ԱՄՆ-ում շինարարական ամբարձիչն ընկել է բազմահարկ շենքի վրա. կա զոհ (տեսանյութ)

Դալլասում (ԱՄՆ-ի Տեխասի նահանգ) մեկ մարդ Է զոհվել, եւս առնվազն վեցը տուժել է բազմահարկ բնակելի շենքի վրա աշտարակավոր ամբարձիչի ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AP-ն:

Շինարարական աշխատանքների ժամանակ գործի դրված ամբարձիչն ընկել Է սաստիկ քամու պատճառով: Այն ընկել Է քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի համալիրի հինգհարկանի շենքի վրա: Տեղի օդերեւութաբանական կայանների տվյալներով՝ Դալլասում եւ հարեւան քաղաքներում վերջին ժամերին դիտվել են հուժկու փոթորիկներ եւ կարկուտ: Տրածաշրջանի ավելի քան 220 հազար բնակիչ մնացել Է առանց Էլեկտրականության, հաղորդել Է Life-ը:

Այս խորագրի վերջին նյութերը