Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Կարեն Կարապետյանի վերջին պարտքը

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվել: Նա բոլոր նախկին վարչապետներին` Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, այդ պաշտոնում նշանակել է իր ժառանգորդը դարձնելու խոստումներով, գուցե` երաշխիքներով: Այդպես եղել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պարագայում: 2014-ի ամռանը, երբ հայ-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը լարվել էր, Օհանյանը դարձել էր ազգային համաձայնության խորհրդանիշ և նույնիսկ սոցցանցերում խմբեր էին ձևավորվել, որոնցում քննարկման հիմնական թեման գեներալի նախագահության հեռանկարն էր: Սակայն բոլոր այս գործիչներն իրենց հաշվարկների մեջ սխալվել են, սայթաքել են, որովհետև Սերժ Սարգսյանը չի հանդուրժում իր շրջապատի այն գործիչներին, ովքեր, ժողովրդական լեզվով ասած, աչք ունեն իր աթոռի վրա:

Հովիկ Աբրահամյանը դարձել է «հալածյալ օլիգարխ», Սեյրան Օհանյանը` «լուզեր ընդդիմության» խորհրդանիշ: Ասպարեզում մնացել է միայն Տիգրան Սարգսյանը` սասանված հեղինակությամբ և, ըստ էության` համակարգային համատեքստից դուրս: Կարեն Կարապետյանը նույնպես` Հայաստան վերադարձավ և վարչապետի պաշտոնը ստանձնեց ժառանգորդության հեռանկարով, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը նրան հայտարարեց իշխանության և ՀՀԿ-ի «նոր ոգի»: Այս հանգամանքով պայմանավորված` Կարեն Կարապետյանը մի քանի անգամ նույնիսկ սայթաքել է` կարծելով, թե ինքը իսկապես կարող է վարչապետություն ստանալ 2018-ի ապրիլից հետո:

2017-ի մարտի 24-ին, «Ներդրողների ակումբի» ստեղծումով` Կարեն Կարապետյանն, ըստ էության, ֆորմալացրեց իր իշխանական հավակնությունները: Սակայն մենք այդպես էլ չտեսանք վարչապետի տնտեսա-քաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի խոստացած «խփած գոլերը», փոխարենը` ամեն օր «գոլեր» ընդունեց գործող կառավարությունն, ընդ որում` ոչ այնքան ընդդիմության կամ հասարակության, որքան` յուրայինների կողմից:

Կարեն Կարապետյանի «համարձակության» վերջին դրսևորումը տեղի ունեցավ անցած սեպտեմբերին` Հայաստան-Սփյուռք համաժողովի ելույթում, որտեղ գործող վարչապետը հայտարարեց, թե 2018-ի ապրիլին մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից: Այս ելույթից հետո սկսվեց Կարեն Կարապետյանի քաղաքական մեկուսացման գործընթացը. իշխանության և ՀՀԿ գրեթե բոլոր գործիչներն` իրար հերթ չտալով, հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Ստեղծվել է բավականին նուրբ իրավիճակ: Ակնհայտորեն Սերժ Սարգսյանը գնում է իշխանության պահպանման, սակայն նա մտադիր չէ Կարեն Կարապետյանին «ֆիլտրել» նախորդների օրինակով, որովհետև համակարգային տրանսֆորմացիայի գործընթացը ենթադրում է ռեսուրսների ոչ թե փոշիացում, այլ` կոնսոլիդացիա, մանավանդ, որ Կարեն Կարապետյանն ոչ այնքան մասնավոր անձ է, որքան` հայկական ծագմամբ ռուսական կապիտալի ներկայացուցիչ: Այս սեգմենտը` Սամվել Կարապետյանի դեմքով, լուրջ դերակատարություն ունի ոչ միայն Հայաստանի տնտեսության մեջ, այլ նաև օլիգարխիկ համակարգում` ապահովելով դրա մի քանի առանցքային ներկայացուցիչների ռուսական «ելքերը»:

Մյուս կողմից` այս հանգամանքը բավարար չէ, որպեսզի Կարեն Կարապետյանը կարողանա լուծել իր վարչապետության հարցը, մանավանդ, որ «Տաշիր գրուպի» սեփականատերը պրագմատիկ մարդ է և խաղադրույք է կատարում այն դեպքերում, երբ շահելու հնարավորություն ունի: Սամվել Կարապետյանը հրաշալի հասկանում է, որ Մոսկվայի կառավարող շրջանակներում շահագրգռված են հայաստանյան ստատուս-քվոյի, այլ խոսքով` Սերժ Սարգսյանի իշխանության պահպանմամբ ու հիմա առավելագույնը ձգտելու է իր շահերը ինստիտուցիոնալիզացնել այն համակարգում, որի «առաջին ջութակը» Սերժ Սարգսյանն է:

Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի գործողություններն որոշակիորեն` գոնե հոգեբանական մակարդակում, կաշկանդված են` ԱՄՆ հրապարակած «Կրեմլի ցուցակում» նրա անվան հայտնվելուց հետո: Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու առաջարկ անելու է հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ, ապագա առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս, ըստ էության, այլընտրանք չունի, Մոսկվա վերադառնալու հնարավորություն` ևս: Եթե նա չդառնա Սերժ Սարգսյանի վարչապետության պաշտոնական առաջարկի հեղինակը, ամենայն հավանականությամբ` կդառնա հերթական «ֆիլտրվողը»:

Սերժ Սարգսյանին աջակցելը, առաջին փոխվարչապետ դառնալը` Կարեն Կարապետյանի մոտ գոնե կարող են ծնել քաղաքական ժառանգության հույսեր: Չնայած` Հայաստանում որևէ բան երաշխավորված չէ, սակայն Կարապետյանն, ըստ էության, ընտրության մեծ հնարավորություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում