Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Լրիվ միևնույն է. ՀՀԿ-ական նախկին պատգամավորները՝ ՀՀԿ-ի վերաբերյալ ընտրակաշառքի մասով հնարավոր քրգործերի մասին

ԲՀԿ-ի հետ կապված ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործից հետո շատ է խոսվում, որ եթե քննվում են ընտրակաշառքի գործեր, ապա դա պետք է վերաբերի նաև ՀՀԿ-ին, քանի որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ևս ընտրակաշառք է բաժանել ու կարողացել է ձայն ապահովել միայն ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում։ Ընդ որում, ՀՀԿ-իշխանության ժամանակ ընտրակաշառք էին բաժանում ինչպես կուսակցությունով, այնպես էլ մեծամասնականով առաջադրված պատգամավորները՝ իրենց տարածքներում։

«Առաջին լրատվական»-ը ՀՀԿ-ից որպես պատգամավոր ընտրված, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ մտահոգություն չունի՞, որ եթե ԱԱԾ-ն բավարար նյութեր հավաքի, ապա քրեական գործեր կհարուցվեն նաև ՀՀԿ-ի ու առանձին թեկնածուների ու պատգամավորների մասով։ Սարգսյանը, սակայն, ասաց, որ ինքը վաղուց կտրվել է ներքաղաքական զարգացումներից և չի ցանկանում ինչ-որ բան ասել, որ իր անունն ու նկարը հայտնվեն սոցցանցերում։

Ամեն դեպքում, երբ հստակեցրինք, թե չունի՞ մտավախություն, որ կարող է ՀՀԿ-ի կամ առանձին թեկնածուների, պատգամավորների մասով քրգործեր հարուցվեն ընտրակաշառք բաժանելու մասով, Սարգսյանը պատասխանեց. «Իմ կարծիքը հետևյալն է՝ իմ համար լրիվ միևնույն է։ Ոնց հարմար են գտնում, թող տենց անեն։ Լրիվ միևնույն է։ Ինչ ընտրակաշառք, ինչ բան»։ Հարցին՝ այսինքն՝ հիմա միևնո՞ւյն է՝ ՀՀԿ-ի հետ կապված ընտրակաշառքի մասով քրգործ կհարուցվի, թե ոչ, ի պատասխան․«Այսինքն՝ դուք ինչ եք ուզում, որ ես ասեմ Հանրապետականի վերաբերյալ նույնպես բան… իմաստ ունի՞, որ ես տենց բան ասեմ, կամ իմ ինչին է պետք դա, որ ասեմ։ Ես տեղյակ չեմ՝ ով ինչ է բաժանել ընտրությունների ժամանակ։ Խնդրում եմ այդ հարցով ինձ մի դիմեք։ Դա իմ համար տհաճ թեմա է և ես չեմ ուզում էդ մասին խոսեմ։ Հետին ամսաթվով կարևոր-մարևոր ամեն ինչ դրել ենք մի կողմ ու ընկել ենք եսիմինչերի հետևից»,- ասաց Ալիկ Սարգսյանն ու անջատեց հեռախոսը։

ՀՀԿ-ի իշխանության ամենաօդիոզ դեմքերից՝ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), որը ևս բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ իր ու ՀՀԿ-ի համար ձայն ապահովելիս դիմել է ընտրակաշառքի օգնությանը, այսօր մեզ հետ զրույցում հարցը լսելուց հետո հայտարարեց, որ ինքն այդ թեմայով չի ուզում խոսել ու անջատեց հեռախոսը։

Շիրակի մարզից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի վերաբերյալ քրեական գործ հարուցելու հեռանկարին վատ է վերաբերում։ «Ես ուզում եմ ասել, որ ընտրակաշառքի վերաբերյալ հարցի հետ ես երբեք կապ չեմ ունեցել, ու իմ կարծիքը միշտ բացասական է եղել ընտրակաշառքի հետ կապված»,- ասաց նա։

Հարցին՝ ուզում եք ասել, որ ՀՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի՞ բաժանել, Ավետիսյանը պատասխանեց. «Ես ասացի, որ ես ընտրակաշառքի հետ կապված գործ չեմ ունեցել։ Խնդրում եմ իմ խոսքերը չխեղաթյուրել»։

Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ դուք չեք բաժանել, բայց ՀՀԿ-ն բաժանել է, նախկին պատգամավորը չպատասխանեց ու անջատեց հեռախոսը։

Նշենք, որ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ապրիլի 2-ի ընտրությունները գնահատել էր ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ և արձանագրել, որ նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումները (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոստիկանության, այլ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտն իր ազդեցությունն էր ունեցել նաև քվեարկության վրա:

Բացի դրանից՝ տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվել է ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չեն կանխվել և պատշաճ չեն քննվել իրավասու մարմինների կողմից:

Զեկույցում արձանագրվել էր նաև, որ ՀՀ Ազգային ժողովի քվեարկությունն ընթացել էր զանգվածային և կազմակերպված բնույթի բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում