Երիտասարդական Ֆորում՝ նվիրված Կամավորների միջազգային օրվան

Դեկտեմբերի 5-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։ Այս առիթով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԵԿ երիտասարդական հարթակի հետ համատեղ անցկացրել է «Հայաստանում կամավորության զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու հնարավորությունները» երիտասարդական ֆորումը:

Այս մասին հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ֆորումին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Դրա նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները ոլորտի պատասխանատուներին և որոշում կայացնողներին կուղղեն իրենց հարցադրումները «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը շուտով լինելու է Ազգային ժողովի օրակարգում։ 

Միջոցառմանը մասնակից երիտասարդներին ողջունել և նրանց՝ շուրջ երեք տասնյակ հարցերին պատասխանել են  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը։

Իր ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ երիտասարդության շրջանում կամավորության մշակույթի խթանումը պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության առանցքային խնդիրներից է։ «Կամավորական աշխատանքը երիտասարդներին հնարավորություն է տալիս բարելավել իրենց մասնագիտական հմտությունները, ձեռք բերել անհրաժեշտ փափուկ հմտություններ, ինչպես նաև աշխատանքային փորձ։ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է կամավորության ինստիտուտի զարգացումը և կրթության և երիտասարդության ոլորտներում իր ծրագրերի միջոցով խթանում է երիտասարդների ներգրավվածությունը կամավորական աշխատանքներում», - հարցուպատասխանի ընթացքում նշել է նախարարի տեղակալը։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի՝ շահագրգիռ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն տեսակետը, որ կա օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը։ 2018 թվականի ընթացքում 15-ից 74 տարեկան ՀՀ բնակչության 11.3 տոկոսը կատարել է կամավոր աշխատանք: «Կամավոր աշխատանքների համար օրենսդրական հիմքերի ամրագրմամբ հանրապետության մի շարք սոցիալական և կրթության ոլորտի խնդիրների լուծման համար կստեղծվեն մեծ հնարավորություններ», - ասել է փոխնախարարը։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը կարևորել է երիտասարդների մասնակցությունը քննարկմանը, քանի որ երիտասարդները այս օրենքի հիմնական շահառուներն են և պետք է հնարավորություն ունենան մասնակցելու նախագծի քննարկման բոլոր փուլերին։

Երիտասարդների հետ շուրջ երկու ժամ տևած քննարկման և հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են օրենքի նախագծին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ կամավորների ապահովագրության, կամավորության խրախուսման մեխանիզմների, կամավորներին արտոնություններ տրամադրելու, կամավորության որակի գնահատման, կամավորների իրավունքների պաշտպանության, մարզերում կամավորության խթանման և այլ հարցեր։ 

Երիտասարդական Ֆորումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում։

Տպել
925 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին