News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը չպետք է կտրուկ քայլերով անկայուն դարձնի Թուրքիայի եւ այլ հզոր դաշնակիցների հետ իր հարաբերությունները: Այս մասին The New York Times-ում գրում է թուրքագետ-պատմաբան եւ ռազմավարական վերլուծաբան Նիք Դանֆորթը:

Սառը պատերազմի սկզբից ի վեր համաշխարհային գերտերություն ԱՄՆ-ի եւ Սովետական միության դեմ պայքարում աջակցություն փնտրող Թուրքիայի միջեւ հարաբերությունները հավասարը հավասարաին չէին: Սակայն ոչ էլ դրանք երբեւէ այնքան անհավասար էին, որքան շատերն Անկարայում այժմ կարծում են: Օրինակ` մեծ զայրույթ էր կուտակվել, երբ Ամերիկան փորձում էր կանխարգելել կամ պատժել Թուրքիայի ներխուժումը Կիպրոս, սակայն միեւնույնն է` դաշինքը պահպանվեց:

Հիմա, երբ ԽՍՀՄ-ը չկա, եւ հակաամերիկյան քարոզչությունն աճում է Թուրքիայում, նույնատպ ռազմավարական տարակարծությունը դժվար է հաղթահարել. երկու կողմերն էլ իրենց համարում են տուժող: Ամերիկացի հոգեւորական Բրանսոնին ազատելու համար ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից, Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, միայն ՆԱՏՕ-ի դաշնակցությունը կտուժի, մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի իսկական դաշնակիցը Բրանսոնին երբեւէ չէր ձերբակալի:

Հեղինակի կարծիքով` Էրդողանը, չզիջելով ու Բրանսոնին բաց չթողնելով, ապացուցեց, որ պատրաստ է տնտեսական աղետի, միայն թե իրականանա Թուրքիայի անկախության իր պատկերացումը: Այս քայլը ցույց է տալիս ոչ միայն Էրդողանի ազգայնական միտումները, այլեւ բազմաբեւեռ աշխարհի արագ ձեւավորումը:

Էրդողանը փորձում է իր տեղն ամրագրել հետամերիկյան աշխարհակարգում: Նա հույս ունի, որ Թուրքիայի տնտեսությունը կդիմանա, մինչեւ Ամերիկայի գլխավորած աշխարհակարգի փլուզվելը:

Թրամփի նոր սակագներից եւ Իրանի դեմ նոր պատժամիջոցներից տուժած երկրների հետ սերտ համագործակցելու մասին հայտարարելուց հետո Անկարան շտապում է բարձրաձայնել նաեւ Արեւմտյան եւ ոչ Արեւմտյան երկրների դրական արձագանքի մասին: Առնվազն խոսքով Եվրոպայի առաջնորդները դրական են տրամադրված. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս խոստացել է ամրացնել Թուրքիայի հետ առեւտրային կապերը, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատասխանի Թրամփի տնտեսական քայլերին` Սվիֆթ համակարգի համար սեփական փոխարինողը ստեղծելով:

Զարմանալի չէ նաեւ, որ Ռուսաստանն արագ Թուրքիայի կողմից հանդես եկավ` կրկին փորձելով իրականացնել ազգային տարադրամով փոխանցումներ անելու իր վաղեմի ցանկությունը: Սակայն, հեղինակի խոսքով, այսպիսի փոխարինող աղբյուրները սահմանափակ են: Եթե, օրինակ, Թուրքիայի ճգնաժամը խորանա այնքան, որ անհնարին լինի Չինաստանի եւ Քաթարի օգնությամբ այն կարգավորել, ապա Վաշինգթոնը կարող է հետ պահել միջազգային ֆինանսական կազմակերպություններին Թուրքիային ձեռք մեկնելուց:

Թուրքիայի ճգնաժամի տարածման մտավախություն ունեցող եվրոպական երկրները կարող են պարզապես ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Սակայն նրանք էլ իրենց խնդիրներն ունեն Էրդողանի հետ. Էրդողանն արդեն իսկ ստիպված է եղել ազատ արձակել կալանավորված գերմանացի լրագրողի եւ երկու հույն զինվորի:

Հոդվածում նշվում է, որ անգամ Բրանսոնի ազատ արձակման պարագայում ԱՄՆ-ն եւ Թուրքիան դեռ կշարունակեն հարաբերություններ պարզել: Անկարան, ամենայն հավանականությամբ, կհայտնաբերի Վաշինգթոնի դեմ  ավելի ինքնուրույն եւ թշնամական քաղաքականության գինը, իսկ Վաշինգթոնը կիմանա այն բարձր գինը, որը Թուրքիան պատրաստ է վճարել:       

Հեղինակի կարծիքով, խնդիրը նրանում է, որ երբ սա տեղի ունենա, Սպիտակ տունն ավելի կտրուկ միջոցների կդիմի եւ կավելացնի Թուրքիայի դեմ ճնշումը, եւ ապա կպահանջի իր ռազմավարական դաշնակիցներից նույն բանն անել: Իսկ այդպես Վաշինգթոնն ավելի կեռացնի իրենից այն գործընկերներին, որոնց օգնությամբ կկարողանար երկարատեւ ճնշում գործադրել: Կայուն եւ հավասարակշռված մոտեցումը, որի արդյունքում աշխարհիը կլինի Վաշինգթոնի կողմից, ավելի հավանական է, որ կապահովի պայմանները, որոնք Անկարային կստիպեն ի վերջո գիտակցել ԱՄՆ-ի հետ համագործակցելու առավելությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ