News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկի հարցերի լայն շրջանակ, որոնց թվում են տնտեսական հարցերը, ՌԴ գործողությունները Սիրիայում եւ Դոնբասում, ինչպես նաեւ ռուսական կողմի ենթադրյալ միջամտությունը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին, փոխանցում է Gazeta–ն։

«Նախագահը նախատեսում է քննարկել հարցերի լայն շրջանակ, որոնք լուծում են պահանջում»,–նշել է Փենսը։

Նա հավելել է, որ դրանց թվում կլինեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ եվրոպական երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությունը։ Փենսը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է խոսել Սիրիա եւ Ուկրաինա Ռուսաստանի «ռազմական ներխուժման» մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ