Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Սերժ Սարգսյանը բաց չթողեց Քոչարյանին «ցույց տալու» առիթը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում իր գործով դատավարության մեկնարկին Սերժ Սարգսյանը բարձրախոսով դիմեց դատարանի շուրջ հավաքված իր համակիրներին: Ինքնին տեսարանը, երբ Սերժ Սարգսյանն այդ մեխանիզմով դիմում է փողոցում հավաքված բազմությանը, արդեն իսկ իր մեջ կրում է էպիկականության հսկայական չափաբաժին: Սակայն առավել հետաքրքրաշարժն այն էր, որ Սերժ Սարգսյանը կոչ արեց իր համախոհներին չհավաքվել դատարանի մոտ, գնալ տուն, զբաղվել առօրյա գործերով, չմոռանալ Հայաստանի անվտանգության մասին: Նա միաժամանակ հայտարարեց, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և դա իր կյանքի նպատակն է եղել ու կա: Իհարկե, առնվազն զարմանալի է, որ կյանքի այդպիսի նպատակ ունեցող մարդը կարող էր իր կյանքի ընթացքում համաձայն լինել Կազանյան պլան ստորագրելուն, ինչպես ինքն է խոստովանել, սակայն մյուս կողմից, իհարկե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է խոսում Սերժ Սարգսյանի թողած ծանր ժառանգության մասին, այնպես էլ Սարգսյանն իրեն մնացած ժառանգության մասին կարող է խոսել և, իհարկե, հիմնավոր:

Ավելին, ի վերջո Փաշինյանն ունի իր ծանր ժառանգությունը չեզոքացնելու կարևորագույն ռեսուրս՝ ժողովրդական վստահություն ու լեգիտիմություն, իսկ Սերժ Սարգսյանը ոչ միայն դա չուներ, այլ փաստորեն նաև Ռոբերտ Քոչարյանի և իր արդեն համատեղ «ժառանգության»՝ Մարտի 1-ի ծանրագույն բեռը: Բայց այդ թեմաներն իհարկե շոշափել ենք բազմաթիվ անգամ, և դեռևս կլինեն առիթներ: Դատարանի դիմաց Սերժ Սարգսյանի կարճատև ելույթն իր մեջ պարունակում էր նաև բավականին հետաքրքիր մի նրբերանգ, որը, իհարկե, ինչ-որ տարաբնույթ թելերով այդուհանդերձ կապվում է հենց Ռոբերտ Քոչարյանի հետ, նրա թողած, արդեն ավելի լայն իմաստով, ժառանգության հետ: Հատկապես որ պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը չթողեց Սերժ Սարգսյանին՝ հանգիստ չթողեց, պարբերաբար փորձելով կասկածի տակ դնել նրա ներիշխանական լեգիտիմությունն անգամ:

Դիմակայության այդ տասնամյակը ներկայումս շարունակվում է նոր իրավիճակում, և Սերժ Սարգսյանի կոչը իր համախոհներին՝ տուն գնալ, զբաղվել առօրյա գործերով, չմոռանալ Հայաստանի անվտանգության մասին, բավականին նուրբ ակնարկ է թերևս Ռոբերտ Քոչարյանին: Երկրորդ նախագահը ոչ միայն «մեծահոգաբար» տուն չի ուղարկել իր համախոհներին, այլ նրանց համար փորձել է ավելի կոմֆորտ պայմաններ ստեղծել փողոցում: Սերժ Սարգսյանը փաստորեն բաց չթողեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, այսպես ասած, «լայնախոհության» առավելություն դրսևորելու առիթը: Կլինի՞ նույնքան «նուրբ» պատասխան Ռոբերտ Քոչարյանից, որը, ի դեպ, հենց երեկ Սերժ Սարգսյանի խոսքերին գրեթե զուգահեռ, մեկ այլ դատարանում՝ մարտիմեկյան գործով, հայտարարել էր, որ այդ ժամանակ հասարակական կարգի պահպանության լիազորությունը նախագահինը չէր, այլ կառավարությանը:

Կառավարության ղեկավարը Սերժ Սարգսյանն էր:

 

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում