211652_close_icon
views-count6237 դիտում article-date 15:35 03-12-2019

Մի՛ գրիր բանակիդ մասին. նամակագրվողը կարող է լինել որպես հայ ներկայացող ադրբեջանցի. ԱԱԾ

Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակում ենք սոցիալական կոչ պարունակող հետևյալ լուսանկարը: Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում, հետադարձ կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: [b]ԱԱԾ[/b]

Նմանատիպ նյութեր