Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Նոր սկիզբ ղարաբաղյան բանակցություններում. ո՞վ կհանդիպի Ալիևի հետ հայկական կողմից

Իլհամ Ալիևը չորրորդ անգամ ընտրվել է Ադրբեջանի նախագահ՝ ապրիլի 11-ին կայացած ընտրություններում ստանալով ձայների 86․03 տոկոսը: Իսկ Հայաստանում ավարտին է մոտենում սահմանադրական բարեփոխումների և կառավարման նոր համակարգին անցնելու երրորդ՝ եզրափակիչ փուլը: Ազգային ժողովը նախորդ ամիս նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին, իսկ ավելի լայն լիազորություններով օժտված վարչապետի պաշտոնում խորհրդարանում մեծամասնություն կազմող կոալիցիան որոշել է առաջադրել ապրիլի 9-ին նախագահի իր լիազորությունները վայր դրած Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և եթե ներքաղաքական ֆորս-մաժորներ չլինեն, Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կմնա երկրի ղեկավարը, այլ կերպ ասած՝ Հանրապետության առաջին դեմքը: Իսկ դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հավասար պայմաններից են սկսելու բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

Ամբողջ հարցն այն է, թե ներքաղաքական գործընթացների ավարտը որքանո՞վ կնպաստի բանակցությունների ակտիվացմանը, և կոնկրետ ի՞նչ հարցեր կքննարկեն կողմերը վերսկսված բանակցությունների ընթացքում: Իհարկե, դատելով վերջին ամիսներին կողմերի հնչեցրած դիրքորոշումներից՝ կարելի ընդհանուր առմամբ պատկերացնել, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ ակնկալիքներ ունի: Հայկական կողմը, վերջին երկու տարիներին շեշտը դրել է շփման գծում լարվածության թուլացման և անվտանգության ամրապնդման վրա, իսկ ադրբեջանական կողմը հույս ունի վերսկսել «սուբստանտիվ բանակցությունները», որոնցից նա մեկ ակնկալիք ունի՝ տարածքների վերադարձ: Արտգործնախարար Մամեդյարովը մարտի սկզբին հայտարարել էր, թե կողմերը որոշել են ընտրություններից հետո ավելի եռանդուն կերպով շարունակել բանակցությունները:

Այստեղ կա նաև մի նրբերանգ՝ հայկական կողմից բարձր մակարդակի հանդիպումներին կմասնակցի վարչապետ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ նախագահ Արմեն Սարգսյանը: Շատ փորձագետներ չեն բացառում, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ևս կարող է մասնակցել բանակցություններին, ինչը պաշտոնական Երևանին մանևրելու հնարավորություն կտա:

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ բանակցությունները կվերսկվեն մեկուկես-երկու ամսվա նախապատրաստական աշխատանքներից հետո: Հնարավոր է, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և կքննարկեն բարձր մակարդակի բանակցությունների ձևաչափն ու օրակարգը: Փորձագետն ամեն դեպքում կարծում է, որ բանակցություններում ինչ-որ առաջընթացի հասնելու համար պետք է ընդլայնել ձևաչափը և բանակցային գործընթաց վերադարձնել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:

Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Տրամաբանորեն պետք է ակնկալել, որ Ադրբեջանը ձգտելու է վերսկսել բանակցությունները, բայց իրական նախադրյալներ, պայմանավորվածություններ չկան: Նույնիսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերի միջև չկա վստահություն, կան ինչ-որ վիրտուալ առաջարկներ, նոր սցենարներ, բայց դրանց մասին ոչ ոք չգիտի: Իսկ մեր իմացածը այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքներն են, բայց ըստ էության, այդ սկզբունքների շուրջ բանակցություններ այդպես էլ չեն սկսվել, թեև դրանք ընդունվել են 2007 թվականին: Այս գործընթացում տեղի է ունենում մեթոդաբանական խզում: Բաքուն ու Երևանը իրենք չեն կարողանում պայմանավորվել, նրանք պատասխանատվությունը գցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, անընդհատ սպասում են, որ ինչ-որ մեկն իրենց համար կմշակի կարգավորման սցենար: Եվ հիմա շատ դիվանագետներ հակված են այն մտքին, որ պետք է ընդլայնել բանակցությունների ձևաչափը և վերադարձնել Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ, և այդ դեպքում կարող են լինել տեղաշարժեր»:

Ալիևն ընտրություններից հետո հետաքրքիր արտահայտություն է արել՝ տարանջատելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ղարաբաղյան կոնֆլիկտից: Տարասովը կարծում է, որ այս տարանջատումը ճիշտ է. «Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միջպետական բախում է, այս երկրները չունեն խաղաղ համաձայնագիր, իսկ ղարաբաղյան կոնֆլիկտն ամեն դեպքում բոլորովին այլ մոտեցում է, նույնիսկ եթե Ադրբեջանն այն համարում է իր ներքին խնդիրը, քանի որ Ղարաբաղը համարում է իր տարածքը»:

Իսկ ներկայիս ձևաչափով բանակցություններ հնարավոր են. «Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Հայաստանի նոր նախագահ Սարգսյանը լիազորություններ կունենա՞ բանակցություններ վարելու: Մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է բանակցություններին այլ կարգավիճակով և այլ լիազորություններով: Նա կվարի՞ բանակցություններ հայկական կողմից, եթե գլխավորի կառավարությունը, թե՞ դա կանի նախագահը: Այսպիսի նրբերանգներ կան: Եթե Հայաստանի նոր նախագահը հանդիպի Ալիևի հետ, պետք է ծանոթանա որոշ մանրամասների, նրբերանգների, որովհետև բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով, և նոր նախագահը շատ բաներ կարող է չիմանալ: Իսկ եթե մյուս Սարգսյանը վերադառնա բանակցություններին վարչապետի կարգավիճակով, ապա նա լավ գիտի գործընթացը և ծանոթանալու կարիք չունի»:

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկն ասում է, որ ընտրությունները Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում ավտոմատ կերպով չեն ազդում ղարաբաղյան գործընթացի վրա, քանի որ իշխանությունները մնում են նույնը, և տարածաշրջանի խնդիրներն էլ պահպանվում են:

«Ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվում: Խնդիրները մնում են նույնը, դրանք, ցավոք սրտի, գնալով խորանալու են: Դա վերաբերում է թե՛ Ղարաբաղին, թե՛ տարածաշրջանային և թե՛ աշխարհաքաղաքական խնդիրներին, որոնք անմիջականորեն ազդում են տարածաշրջանային գործընթացներին վրա: Այսինքն՝ ընտրությունները, ըստ էության, ոչինչ չեն փոխել, բայց ամրապնդել են իշխանությունը Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Ադրբեջանում առաջանում են տեխնիկական հարցեր Հայաստանում իշխանության նոր կոնֆիգուրացիայի նկատմամբ: Բանակցություններին Ադրբեջանից մասնակցող կառույցները հարց են բարձրացնում, թե կոնկրետ ո՞վ է Հայաստանից մասնակցելու բանակցություններին, ո՞վ է նստելու բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Դա կլինի կա՛մ վարչապետը, կա՛մ էլ Հայաստանի նոր նախագահը: Այս տեխնիկական դետալներն առայժմ հարցական են, բայց երբ այս տեխնիկական հարցերը լուծվեն, և որոշվեն Երևանի գլխավոր բանակցողները, ամեն ինչ կմտնի նույն հունի մեջ, բայց միտումներն ընդհանուր առմամբ վատանալու են: Պետք չէր ակնկալել, որ ընտրություններն ինքնին ինչ-որ բան կփոխեն բանակցություններում դեպի լավը: Ֆորմալ մասն իրականացված է, հիմա տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում