Բաժիններ՝

50 տարեկանից ցածր անձանց համար հեռուստացույցի առջև բավականին երկար ժամանակ նստելը կարող է լուրջ  վտանգ ներկայացնել

Վաշինգտոնի համալսարանի մի խումբ հետազոտողներ եկել են այն եզրահանգման, որ  50 տարեկանից ցածր անձանց համար հեռուստացույցի առջև բավականին երկար ժամանակ նստելը կարող է լուրջ  վտանգ ներկայացնել: Փորձագետները պնդում են, որ նման ապրելակերպն աղիքային քաղցկեղի զարգացման հետ է կապված:

Նրանք ուսումնասիրել են ավելի քան 89 000 ամերիկացի կանանց մասին ինֆորմացիան, որը ստացել էին այս տեսակի խոշորագույն տվյալների բազայից: Փորձագետներին հետաքրքրում էր, թե մարդիկ որքան ժամանակ են տրամադրում նստած դիրքով ժամանցին: Մասնավորապես, նրանք ուշադրությունը կենտրոնացրել էին նստած դիրքով հեռուստացույց դիտելուն:

Ինչպես պարզվել է, հեռուստացույցի առջև ավելի քան 1 ժամ անցկացրած մարդկանց մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը 12 տոկոսով ավելի մեծ է, քան այն մարդկանց, ովքեր նախընտրել են իրենց ժամանցն ուրիշ կերպ անցկացնել: Իսկ նրանց մոտ, ովքեր 2 ժամից ավելի են հեռուստացույց  դիտել, քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացել է 70 տոկոսով: Գիտնականների կարծիքով՝ այս կախվածությունն  ուղիղ աղիի քաղցկեղի առաջացման դեպքում ավելի մեծ է, քան հաստ աղիի:

Միևնույն ժամանակ, ինչպես փորձագետներն են նշում, արդյունքները կապված չեն մարդկանց ֆիզիկական կառուցվածքի և մարմնի զանգվածային ցուցանիշի հետ:

Կարդացեք նաև

Թեև այս տեսակի ուսումնասիրությունները միշտ չէ, որ բացահայտում են որոշ երևույթների պատճառահետևանքային կապը, փորձագետները հակված են հավատալու, որ հեռուստացույց դիտելը կարող է ռիսկի գործոն հանդիսանալ: Գիտնականների կարծիքով, սա առաջին գիտական ​​աշխատանքն է, որի ընթացքում հայտնաբերվել է կապն աղիքային քաղցկեղի և կոնկրետ սովորության միջև, որն իրենից ներկայացնում է նստած դիրքը և անբավարար շարժունակությունը:

Հետազոտությունը հրապարակվել է JNCI Cancer Spectrum թերթում:

Հրապարակման պատրաստեց Լաուրա Ասատրյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս