211652_close_icon
views-count689 դիտում article-date 15:13 12-07-2021

Հուլիսի 22-ին կմեկնարկի սփյուռքում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական ու հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2021 թ. հուլիսի 22-ից օգոստոսի 31-ը՝ ժամը 18:00-22:30 ՀՀ ժամանակով:

Վերապատրաստումն ընթանալու է 7 ծրագրով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում»,      «Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում»,  «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն», «Հայ մշակույթի պատմություն և արվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:

Մասնակցության հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով մինչև հուլիսի 13-ը ներառյալ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագիր:

Վերապատրաստումներն իրականացվում են «Ֆիչըր» կազմակերպության կողմից` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի հետ համագործակցությամբ: 

Նմանատիպ նյութեր