211652_close_icon
views-count3822 դիտում article-date 23:26 18-08-2022

ՀՀ ԱԻՆ նախարարը հանդիպել է «Սուրմալու»-ում անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանn այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։

«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը՝ վստահեցնելով, որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։

Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս», - գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր