1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1895 թ. սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպեցին խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը եւ մահակներով զինված խուժանը հարձակվեցին ցուցարարների վրա՝ կոտորելով մոտ 2000 հայի:

-           1908 թ. սեպտեմբերի 18-ին ծնվել է  Վիկտոր Համբարձումյանը՝ հայ աստղագետ եւ աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի եւ գալակտիկաների տիեզերածնության եւ մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։  Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:

-           1918 թ. սեպտեմբերի 18-ին ծնվել է  Լեւոն Ազարյանը՝ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու:

-           1895 թ. սեպտեմբերի 18-ին ծնվել է Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (մահ.՝ 1971 թ.):

-           1918 թ. սեպտեմբերի 18-ին Ֆրանս-հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական լեգեոնը Պաղեստինում ֆրանսիական բանակի կազմում մասնակցեց իր առաջին ճակատամարտին:

-           1810 թ. սեպտեմբերի 18-ին Չիլին անկախացավ Իսպանիայից:

-           1851 թ. սեպտեմբերի 18-ին ստեղծվեց «Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթը:

 

Հիշարժան փաստեր

-           Ծիր Կաթինը գալակտիկա է, որը կազմված է աստղերից, գազից եւ փոշուց, այստեղ է գտնվում նաեւ Արեգակնային համակարգը։

-           Ծիր Կաթինը հայերենում անվանվում է նաեւ Հարդագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, եւ երկնքում մասամբ երեւացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է:

-           Ըստ գիտնականների, Ծիր Կաթինը տիեզերքի «ամենատարեց» գալակտիկաներից մեկն է։ Այն ձեւավորվել է մոտ 13.6 միլիարդ տարի առաջ եւ գրեթե նույնքան հին է, որքան տիեզերքը, որը ձեւավորվել է շուրջ 13.7 միլիարդ տարի առաջ:

-           7-րդ դարի հայ մեծ աստղագետ, տոմարագետ եւ փիլիսոփա Անանիա Շիրակացու ընկալմամբ, Ծիր Կաթինը կամ Հարդագողի ճանապարհը անթիվ-անհամար աստղերի լույսը կուտակած հսկա լուսաշերտ է. «Խիստ աստեղք են բազումք, նուազք եւ յոյժ ընդ աղօտ երեւմանէն միաւոր լոյսն տեսանի»:

-           Ծիր Կաթինը եւ Անդրոմեդա գալակտիկան մոտենում են իրար։ Այս երկու գալակտիկան մեկ վայրկյանում միմյանց են մոտենում շուրջ 120 կմ։ Ի դեպ, ըստ գիտական հաշվարկների, Ծիր Կաթին եւ Անդրոմեդա գալակտիկաները միմյանց կբախվեն մոտ 2 միլիարդ տարի հետո, իսկ բախումը կտեւի մոտ 5.5 միլիարդ տարի։

-           Եթե մեր մոլորակը Արեգակի շուրջ պտտվեր նույն արագությամբ, որով աստղերն են պտտվում Ծիր Կաթինի կենտրոնում, ապա մեր մոլորակի ամբողջական պտույտը Արեգակի շուրջ կկազմեր ընդամենը 3 օր։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]