Երգիչ Ջորջ Մայքլի հավաքած ժամանակակից արվեստի գործերի հավաքածուն 12 մլն դոլարով վաճառել են Լոնդոնի բարեգործական աճուրդում։ Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան կայքում։
Նշվում է, որ Մայքլի հավաքածուն 90 տոկոսով բաղկացած է 1980-ականների, 1990-ականների և 2000-ականների երիտասարդ բրիտանացի նկարիչների գործերից։
Վաճառքից ստացված միջոցները բարեգործական նպատակներով կծախսվեն։
Christie’s-ում հայտնել են, որ գլխավոր լոտ է դարձել նկարիչ Դեմիան Հերսթի «կիսատ ճշմարտություն» գործը։