1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կիսանախագահական համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին

Կիսանախագահական համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է 
լինի. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում  է, որ 2015 թվականին ընդունված  Սահմանադրությունը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց է դրել բազմաթիվ թերություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում:

«Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի:  Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ կան հոդվածներ Սահմանադրության մեջ,որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե և դա կարելի է փոխել ԱԺ-ում քվեարկության միջոցով: «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով՝ կառավարություն, Ազգային ժողով,  Հայաստանի Հանրապետության նախագահ, քաղաքական ուժեր, աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա ԱԺ-ում խորհրդակցությունների և քվեարկության արդյունքում: Սա մի աշխատանք է, որ պիտի անենք»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]