▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում քարի տեսակ կա, որի վերամշակումից բալիստիկ հրթիռների մարտագլխիկների մասեր են ստանում

«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պետք է ստորագրվի՝ Հայաստանի կամքի ու դիմացկունության շնորհիվ»,-ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա համամիտ չէ տարածված այն տեսակետի հետ, թե Մոսկվան կարող է խանգարել:

«Կարծում եմ՝ ոչ թե ռուսները, այլ ռուսներին դուր եկողներն են խանգարում: Մոսկվան մեր դաշնակիցը երբեք չի եղել ու ոչ թե պետք է լաց լինենք, այլ լուծումներ գտնենք: Ռուսաստանը եկավ Հարավային Կովկաս ու որպես դաշնակից ընտրեց Ադրբեջանի թաթարներին: Մենք միշտ ջութակի երկրորդ լարն ենք: Նրա խանգարելն էլ պետք է հաշվի չառնենք: Հիմա ձեզ ճանապարհին չեն խանգարո՞ւմ, բայց անցնում եք չէ՞, նույնն էլ ավտոբուսում: Հրմշտոց է, բայց իջնում եք չէ՞: Հիշո՞ւմ եք՝ ապրիլյան պատերազմի 2-րդ կամ 3-րդ օրը Մինսկի խմբի ոչ մի համանախագահ ձայն չհանեց, միայն ԱՄՆ Կոնգրեսն էր, որ հաջորդ օրը հայտարարեց, որ ինքնորոշման իրավունքն այս կոնֆլիկտից չի կարող դուրս գալ: Դա հենց Մոսկվային էր ուղղված: Իսկ Կոնգրեսի հայտարարությունը ինչի՞ց բխեց.մեր ամուր բանակից: Եթե անզիջում չկռվեինք՝ ամեն ինչ վերջացած էր»,-նկատեց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Եվրոպայի հետ հարաբերություններ ստեղծելը կարևոր է անվտանգության ապահովման համար:

«Մենք պետք է արդյունաբերությունը զարգացնենք: Հայաստանը համաշարհային տնտեսության մեջ կարող է իր ուրույն տեղն ունենալ առանց դժվարությունների և դա ծիրանի կամ լոլիկի շնորհիվ չէ, այլ քարի արդյունաբերության լաբորատորիայի առկայությամբ: Մեր քարն անսպառ է: Այն ոչ թե պետք է ծախել, այլ՝ արտադրել: Ինժեներներն ասում են, որ ՀՀ-ում քարի տեսակ կա, որի վերամշակումից բալիստիկ հրթիռների մարտագլխիկների մասեր են ստանում: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչքան կարող է լինել դրանց գինը: Այս քայլով մեռնող Ճարտարագիտական համալսարանը կվերականգնվի, ԵՊՀ-ի ֆիզիկայի, քիմիայի ֆակուլտետներն էլ հետը: Ուղղակի այս ամենի իրականացմանը խանգարում է երկրի օլիգարխիան: Նրանք գերադասում են թուրքական լոլիկը Հայաստան բերելն ու Ռուսաստան արտահանելը, բա ջանք կթափե՞ն քարի արտադրությամբ զբաղվեն»,-նշեց  քաղաքագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին