Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

«Կրեմլին մերձ պարբերականները, «մտահոգներն» ու «Հաքին.ազ»-ը ի՞նչ են փնտրում հայ-ռուսական հարաբերություններում»

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականն անդրադարձել է ՀՀ-ում «թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությանը։ Հոդվածագիր Յուրի Սիմոնյանը գրում է, որ Մոսկվան Երևանից հավատարմության, վստահություն ներշնչող ապացույցներ է ակնկալում:

Հեղինակը նշում է, որ թեև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածության առկայությունը, այնուհանդերձ կան հստակ պատճառներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել՝ Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այդքան էլ անամպ չեն:

Թերթի քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմը դեռևս բավարար աստիճանի չի վստահում ՀՀ նոր իշխանություններին: «Որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ Չինաստանի կամ Շվեդիայի հետ ռազմաառևտրային հարաբերություններ հաստատելու փորձերի վերաբերյալ, իհարկե, աննկատ չեն մնացել Մոսկվայում: Ռուս-հայկական հարաբերություններում վստահության մակարդակի բարձրացմանը չէին կարող նպաստել նաև ՌԴ-ին պատկանող սուբյեկտներում ստուգումները: Պետք չէ նաև մոռանալ ռուսական քաղաքական և բիզնես շրջանակների հետ կապված նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին: Դրանցից ամենակարևորը ՀՀ 2-րդ նախագահ, բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է»,- գրում է հեղինակը:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակմանը, նշեց՝ «Նեզավիսիմայա գազետան», «Կոմերսանտը», ՆՏՎ-ն, լինելով շատ լուրջ լրատվամիջոցներ, ծրագրված քաղաքականություն են վարում. «Չգիտեմ, թե որտեղից է գալիս այդ հրահանգը, բայց նրանք փաստորեն հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ծրագրված քաղաքականությամբ՝ սա պաշտոնական տեսակետ չէ։ Պատահական չէ, որ Պեսկովը նշում է, որ այդ հարաբերությունները նորմալ են, չեմ կարծում, թե ՌԴ բարձր ղեկավարությունը կիսում է ներկայացված գնահատականները»։

Խնդիրը, ըստ Նավասարդյանի, այն է, որ Հայաստանում գործում է հինգերորդ շարասյունը. «Ինչ որ կատարվում է Հայաստանում՝ ուղղված է թավշյա հեղափոխության, այսօրվա իշխանությունների դեմ, նրանք մտադիր են տապալել այս իշխանություններին, վերականգնել այն ռեժիմը, որ գոյություն ուներ 30 տարիների ընթացքում։ Հենց այդ մարդիկ են նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները ներկայացնում են նման լույսի ներքո։ Դիվանագիտության մեջ շատ ընդունված է խնդիրներ փնտրել կամ ստեղծել այն դաշնակցի հետ հարաբերություններում, որի վրա հենվում է Հայաստանը։ Նրանք համագործակցում են ռուսական իսթեբլիշմենթի այն ուժերի հետ, որոնք ամեն ինչ անում են հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու, թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանելու օգտին»։

Մեր զրուցակիցը ազգանուններ է մատնանշում՝ Դուգին, Մարկով, Շևչենկո. «Մարդիկ, որոնք համարում են, թե Հայաստանը «պառկած է» ԱՄՆ-ի տակ, ես էլ հարց եմ տալիս՝ հետաքրքիր է, թե իրենք ում տակ են պառկած։ Սա ուժեղ պայքար է՝ լինել-չլինելու։ Նրանց է միանում հայկական լրատվամիջոցների այն մասը, որը կա՛մ կաշառված է, կա՛մ ունի որոշակի ծրագրեր այսօրվա իշխանությունների դեմ։ Այդպիսի մի օրինակ է 5-րդ ալիքով ցուցադրված ֆիլմը, որը ես համարում եմ խայտառակություն, որը ոչ միայն փաստերի աղավաղում էր, այլև 10 զոհերի հիշատակի սրբապղծություն։ Զարմանալ այս բոլորի վրա՝ խելոք և տրամաբանորեն մոտենալու դեպքում չարժե։ Սրանք այն երևույթներն են, որոնք ժամանակի ընթացքում ուժեղանալու են։ Նպատակ ու հույսեր կան տապալելու այսօրվա իշխանություններին, ինչը, ըստ իս, նրանց չի հաջողվի»։

Այսօրվա իշխանությունները, ըստ Նավասարդյանի, սխալներ անում են, բայց ամեն ինչ պետք չէ նկարագրել ծուռ հայելիներով. «Նայեք՝ Դավոսը, որին մինչ այս կարևորություն չէր տրվում… այս այցելությունն ընդունվեց սվիններով ու քննադատության ենթարկվեց։ Վերջին հաշվով վարչապետը Դավոսից հետո գնաց Ռուսաստան, ինչը շատ կարևոր հանգամանք էր. փոխանակ ուրախանալու ու ընդհանուր խնդիրը լուծելու՝ նման դիրքորոշում ենք որդեգրում»։

Ինչ վերաբերում է մոսկովյան այցի ընթացքում Պուտինին չհանդիպելու վերաբերյալ «Նեզավիսիմայա գազետայի» հրապարակմանը, Արման Նավասարդյանն ընդգծեց՝ լավ կլիներ, իհարկե, հանդիպեր, բայց հանդիպելուց հետո էլ մեկնաբանությունները չէին բացառվի՝ «այսպես չնստեց, այնպես նայեց» բովանդակությամբ: «Սա պրոպագանդիստական տոտալ գրոհ է, ինչը ոչ միայն անհանգստացնում է, այլև տխրեցնում»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Կրեմլին մերձ մամուլը երբեք պատահական ոչինչ չի գրում, ոչ էլ սեփական կարծիքն է գրում, պարզապես բարձրաձայնում է այն, ինչ Կրեմլը չէր ցանկանա բարձրաձայնվեր պաշտոնական մակարդակով: «Սա իրենց ալտերնատիվ խոսափողն է, նրանք ասում են այն, ինչ մտածում են Կրեմլում։ Հայաստանի ցանկացած քայլ, որն ուղղված է մեր ինքնուրույնության բարձրացմանը, Հայաստանի ներքին ամրության պաշարի բարձրացմանը, Հայաստանի լավ լինելուն՝ պաշտոնական Մոսկվայի մոտ նյարդային ցնցումներ է առաջացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանն այսօր խնդիր է Ռուսաստանի համար. «Որովհետև եթե Հայաստանում իշխանությունը ընտրված է ժողովրդի կողմից՝ դա խնդիր է Ռուսաստանի համար, Հայաստանում տարվում է պայքար կոռուպցիայի դեմ՝ դա խնդիր է Ռուսաստանի համար, դա մարտահրավեր է ռուսական արժեքներին. այս շարքը կարելի է շարունակել»։

Մեր այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ նմանատիպ հրապարակումները ռուսական մամուլում արվում են ՀՀ նախկին իշխանությունների ջանքերով, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ես չեմ կարծում այդպես, դրա և դրա հակառակի ապացույցը չունեմ։ Այն, որ նախկին իշխանությունների «մտահոգված» շրջանակները հրճվելու են այդ ամենից՝ դա փաստ է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ իրար ձայնակցում են Կրեմլին մերձ կանգնած պարբերականները, մեր մտահոգվածները, «Հաքին.ազ»-ը. այդ ամենը նույն երգչախումբն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում