Հասարակություն 13:00 28/04/2020 Հայաստան

«Մենք պետք է որոշակի դիմադրություն ցուցաբերենք առողջապահության նախարարի այդ փոքրիկ կապրիզներին»

Երևանի ավագանու որոշմամբ լուծարվեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ասաց, որ  Երևանի ենթակայությամբ գործող «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ընկերության ֆինանսավորման միակ աղբյուրը եղել է պետական բյուջեից ստացվող գումարները, օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ստացվող ֆինանսավորումը, քանի որ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը ներառված է եղել առողջապահական պետական նպատակային ծրագրերում 

Ըստ նրա, ընկերության կողմից վճարովի հիմունքներով ծառայություններ չեն մատուցվում:

«Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ հրամանով ստեղծված՝ 2020 թվականին բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի 28.11.2019թ. հ.2.2 որոշման՝ Երևանի ենթակայության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2020 թվականի պետական պատվերի տեղադրման հայտը մերժվել է՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի հ.49-Ն հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի 6- րդ հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը, այն է՝ հանձնաժողովի կարծիքով բացակայում է հայտատուի մոտ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը:

Հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող արտահիվանդանոցային գործունեության հիմնական ուղղությունները՝ Երևանի քաղաքապետի 02.01.2020թ. գրությամբ դիմել ենք առողջապահության նախարարին՝ ընկերությանը արտահիվանդանոցային ծառայության գծով պետական պատվեր տրամադրելու առաջարկությամբ՝ մինչև Երևան քաղաքի ավագանու կողմից ընկերության հետագա գործունեության հարցի կարգավորումը: Համաձայն առողջապահության նախարարի գրության՝ առաջարկը մերժվել է այն հիմնավորմամբ, որ առողջապահության նախարարությունը Երևան քաղաքում արտահիվանդանոցային տուբերկուլյոզային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար արդեն իսկ 9 պոլիկլինիկաների հատկացրել է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և նեղ մասնագիտական խորհրդատվության համար նախատեսված ֆինանսական միջոցներ»,- մասնավորապես նշված է որոշման հիմնավորման մեջ:

Ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու լուծարված հիմնարկի շենքի ճակատագիրը, Կամսար Բաբինյանն ասաց, որ շենքը գտնվում է բավականին լավ վիճակում, կարծում է՝ կլինեն բիզնես առաջարկներ, կքննարկեն ու նպատակահարմարությունից ելնելով՝ որոշում կկայացվի։

Մ. Մանրիկյանը  շարունակեց. «Փաստորեն ստացվում է, որ մենք հերթական հիմնարկ ենք լուծարում, բուժհաստատությունները մասնավոր սեկտորիների կառավարմանը հանձնելու քաղաքականությունը շարունակվում է։ Մինչև ո՞ւր պետք է գնանք։ Քաղաքապետը դիմել էր, որ պետպատվեր տրամադրվի, նախարարությունը սակայն չի տրամադրել։ Փաստացի այդ լուծարումը ստացվել է նախարարության քամահաճույքների արդյունք։

Բայց այն դեպքում, երբ որ քաղաքային ենթակայության տակ գտնվող Նորք Մարաշը կատարում է 170 միլիոն դրամi պետպատվեր, նախարարությունը քցոցիով այդ 170 միլիոնը մինչև օրս չի  փոխանցել։ Դիմում եմ մնացած խմբակցությունների իմ գործընկերին, որպեսզի ավագանիով այս հարցին լուրջ մոտեցում ցուցաբերենք։ Եվ այն 170 միլիոն դրամը, որը կատարել է «Նորք Մարաշ» բուժհաստատությունը, նախարարությունից վերադարձնենք մեր քաղաքային բյուջե»։

«Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանն ասաց, որ նախարարի որոշումը սխալ է, ապա հարցրեց, թե ի՞նչ են լինելու դիսպանսերում բուժում ստացող հիվանդները։

Կամսար Բաբինյանն ասաց, որ ամբուլատոր պայմաններում բուժում ստացողներն իրենց դեղորայքը կստանան իրենց տարածքի պոլիկլինիկաներից, իսկ ստացիոնար հիվանդները գնալու են Աբովյան բուժում ստանալու։

Ավագանու ԲՀԿ անդամ Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ են լինելու 62-63 աշխատակիցների վիճակը և ի՞նչ պայմաններում են գտնվում պոլիկլինիկաների այն սենյակները, որտեղ պետք է ստուգվեն հիվանդները։

Կ. Բաբինյանն ասաց, որ 19 բժշկից արդեն 11-ը տեղավորվել են աշխատանքի, միջին բուզանձնակազմից  7 հոգի աշխատանք է գտել, մնացածի հետ կապված վարչությունը փորձում է օգնել, ապահովել աշխատանքով, բայց, իհարկե, բոլորին չեն կարող։ Պոլիկլինիկաների սենյակների հետ էլ կապված ասաց, որ տեխնիկապես հագեցված են, սանիտարահամաճարակային պայմանները համապատասխանում են սահմանված նորմատիվներին։

Հռիփսիմե Առաքելյանն ընդգծեց, որ պետք է որոշակի դիմադրություն ցուցաբերեն առողջապահության նախարարի այդ փոքրիկ կապրիզներին։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ իրենք ներկայացրել են ծրագիր, սակայն այն չի ընդունվել առողջապահության նախարարության կողմից։ 

Միքայել Մանրիկյանն ասաց, որ լավ առիթ է բոլորով հանդիմանեն, առողջապահության նախարարությանը ցույց տան իրենց կամքը, այսպես չի կարող շարունակվել, ինչ ուզեն մատուցեն, իրենք էլ հալած յուղի տեղ պետք է ընդունեն։

«Եկեք դեմ քվեարկենք, փորձենք նախարարությանը բերենք բանակցությունների, ավագանին ցույց տա իր կամքը»,- ասաց նա։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարթությանն ասաց, որ եթե ավագանին ուզում է պրոցես սկսել, պետք է ԱԺ գործընկերների հետ սկսեն, առանց օրենսդրական բազայի չեն կարող ինչ-որ ֆիզիկական փոխհարաբերությունների մեջ մտնեն։

Որոշումն ընդունվեց 34 կողմ, 6 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու եղբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}