Գերծանր Falcon Heavy հրթիռը կգործարկվի արդեն 2018-ի սկզբին

Գերծանր Falcon Heavy հրթիռը կգործարկվի արդեն 2018-ի սկզբին

PanARMENIAN.Net - Falcon Heavy գերծանրհրթիռը կգործարկվի 2018-ի հունվարին ԱՄՆ Քանավերալ հրվանդանից: Այդ մասին հայտնել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հրթիռը կուղևորվի Մարսի ուղեծիր: Մասկը նշել է, որ հրթիռում կարևոր բեռ կլինի կեռասի գույնի իր Tesla Roadster էլեկտրամոբիլը: Մեքենան կվերարտադրի Դևիդ Բոուիի Space Oddity երգը: Ըստ Մասկի, Falcon Heavy-ն կդեգերի տիեզերքում միլիարդավոր տարիներ, եթե չպայթի մեկնարկին, գրում է Lenta.ru-ն:

SpaceX ընկերությունն ավարտել է Falcon Heavy-ի առաջին աստիճանի փորձարկումը սեպտեմբերի սկզբին: Հրթիռը ընկերությունում հզորագույնն են համարում աշխարհում, որի գործարկումը 3 անգամ ավելի էժան կլինի՝ մոտ 120 մլն դոլար, քան գործող Delta IV Heavy կրիչինը: Դեռևս հուլիսին խոսելով հրթիռի մասին՝ Մասկը չի բացառել ձախողման հավանականությունը, քանի որ 27 շարժիչի սինխրոն աշխատանքի անհրաժեշտություն կա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---