Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդկանց բասկետբոլի աստղերի հանդիպում Երեւանում

Սպորտ
a1basketbol-10.04.

Վաղը, ապրիլի 11-ին, Երեւանի «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլի յուրատեսակ հանդիպում: Տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հանդես եկող հայ բասկետբոլիստները կմրցեն լեգիոներներից կազմված հավաքականի հետ: Ինչպես հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, աստղերի հանդիպման մասնակից թիմերը կկոչվեն լիգայի լավագույն խաղացողների անուններով՝ «Բաբայան» եւ «Սիմովիչ»: Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել են 10-ական խաղացող: Արդեն հայտնի են թիմերի կազմերը. «Բաբայանի» թիմ

  1. Էդգար Բաբայան (Ուրարտու)
  2. Արագադ Աբրահամյան (Ուրարտու)
  3. Թովմաս Օրդանյան (Ուրարտու)
  4. Ալբերտ Թադեւոսյան (Արցախ)
  5. Կոնստանտին Միրզոյանց (Արցախ)
  6. Մխիթար Վարդանյան (ՖԻՄԱ)
  7. Վարդան Խաչատրյան (Գրանդ սպորտ)
  8. Դավիթ Խաչատրյան (Արցախ)
  9. Արման Հակոբյան (Արթիկ)
  10. Գոռ Գյագունց (ՖԻՄԱ)
Պահեստայիններ՝ Արարատ Քոչինյան, Բագրատ Միքայելյան, Ռուդոլֆ Հարությույան   «Սիմովիչի» թիմ
  1. Ալեքսա Սիմովիչ (Արցախ)
  2. Գեորգի Պոդկոլզին (Արցախ)
  3. Դուկա Դանիլա (Արցախ)
  4. Ալեքսանդր Դերիլ (Շիրակ)
  5. Նիկիտա Զախարով (Ուրարտու)
  6. Անդրեյ Կոնստանտինով (Արթիկ)
  7. Սերգեյ Վիննիկ (Արթիկ)
  8. Սերգեյ Պոլուխին (Արթիկ)
  9. Արտյոմ Ալտունին (Ուրարտու)
  10. Դմիտրո Տիխոնով (Արցախ)
Պահեստայիններ՝ Ստամատիս Կալպակաս (Ուրարտու), Ֆիլիպ Չոսիչ (Ուրարտու), Բուենսի Բուետե (Ինժեներ):   Խաղը կանցկացվի 4 քառորդով, 10-ական րոպեով: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:   Խաղը կսկսի ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: