211652_close_icon
views-count9290 դիտում article-date 19:56 27-06-2018

«Վեոլիա ջուր» ՓԲԸ պարզաբանումը՝ կապված Երեւանում ջրանջատումների հետ

Շուրջ 1,5 տարի է, ինչ աշխատում է Վեոլիա Ջուր ընկերությունը, եւ այդ ողջ ընթացքում մայրաքաղաքի բնակիչների կողմից հնչում են բողոքներ՝ հաճախակի տեղի ունեցող ջրանջատումների, փողոցներում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ձգձգման, քանդված կամ չասֆալտապատված փողոցների մասին: Իսկ ջրաշինարարությունը հասարակության մեջ որպես կանոն ասոցացվում է Վեոլիա Ջուր ՓԲԸ հետ ու հանիրավի դժգոհություններ առաջացնում վերջինիս աշխատանքից: Այս կապակցությամբ Վեոլիա ջուր ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը: Երեւանում Եվրամիության ֆինանսական կառույցների օգնությամբ IBRD ծրագրի շրջանակներում շինարարական կազմակերպությունների կողմից իրականացվում են ջրագծերի վերակառուցման և բաժանորդների անհատական միացումների փոխարինման աշխատանքներ, որի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Վեոլիա ջուր ընկերությունը դրանց հետ չունի որեւէ առնչություն: Սակայն տվյալ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են տարատեսակ տեխնիկական բնույթի խնդիրներ, որով պայմանավորված շինարարական կազմակերպությունները դիմում են Վեոլիա Ջրին՝ ջրանջատման խնդրանքով: Ցավոք, դրանք երբեմն անխուսափելի են դառնում: Ընդառաջելով երեւանցիների ցանկությանը՝ տեղեկանալ իրենց բնակության վայրում ջրանջատումների պատճառների մասին, ստորև ներկայացվում են մինչև սույն թվականի նոյեմբեր ամիսը վերոնշյալ ծրագրի աշխատանքների տիրույթում ընդգրկված հասցեները․ Արաբկիր վարչական շրջան Ա. Խաչատրյան փող. 6շ, Սոսե- Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Սոսե 18ա , Կոնդ I փող-ից մինչև Պարոնյան փող., Կիևյան փողոց 7շ, Պռոշյան փող. 3տնից մինչև 21 հասցեներ, Շիրվանզադե 4, 6շենքեր, Մամիկոնյանց 3շ, Կոնդ թաղամաս, Վ. Անտառային փ. 1-170 հասցեներ, Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, Մաշտոցի փ., Հր. Քոչար փողոցի մայթեզրով Վաղարշյան փ., Դեմիրճյան փ. 27,29,31 և 33 շենքեր, Ա. Խաչատրյան 9 շենքից մինչև Խաչատրյան-Գյուլբեկյան փ. Խաչմերուկ, Ազատության փողոց, Գյուլբեկյան-Հ. Էմին խաչմերուկ, Հր. Քոչար փողոցի 10շենք, Կիևյան-26 շենքի: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Լեփսիուս 6 փ․, Յաղուբյան փ․, Դրո փ․, Գոգոլ փ, Ռայնիս փ․, Նորաշխարյան փ․, Տիգրանյան փ․, Կ.Ուլնեցի փ․, Դ. Անհաղթ փ․, Բաբայան փ․, Գործկոմի փ․, Ազատության պող., Ազատության նրբ., Ահարոնյան փ․, Վ. Վահյան փ․, Վ. Վահյան 10։ Երեւանի մյուս վարչական շրջանների մասով իրականացվող աշխատանքների հասցեները կներկայացվեն լրացուցիչ: [b]Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր