29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Իր ճղճիմ իշխանությունը պահելու համար Փաշինյանը նույնիսկ կարող է պետական գաղտնիքներ հրապարակել․ Դավիթ Շահնազարյան

894A3C6E-8A3A-4195-9C1C-7206BD585BCA

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունից վարչապետն ընկավ հոգեխանգարմունքի մեջ․ չափազանց կարեւոր էր հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Չափազանց կարեւոր եմ համարում, որ ներկայիս Ազգային ժողովի, որը քաղաքական մարմին չեմ համարում,  երկրորդ ամենամեծ խմբակցությունը հանդես եկավ չափազանց կարեւոր հայտարարությամբ, որից իշխանությունը եւ առաջին հերթին վարչապետն ընկել է այսպիսի հոգեխանգարմունքի մեջ,  դա հրաժարականի պահանջը չէր, շատ ավելի կարեւոր էր, որ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։  Սա չափազանց կարեւոր հայտարարություն էր։  Եթե հիշում եք, ես միշտ բարձրացրել եմ այդ հարցը, օրինակ՝ 2018 թվականի դեկտեմբերին ես հատուկ ուղերձով հանդես եկա եւ ասացի, որ 2019 թվականը ողջ հայության համար պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման տարի։ Սա որակական շատ լուրջ փոփոխություն է եւ ես հուսով եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է առաջ տանել իր թեզը նաեւ Ազգային ժողովում»։ 

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝  հիմա Հայաստանի ամբողջ  քաղաքական դաշտը պետք է կողմնորոշվի այս հարցի շուրջ․

«Հանրապետական կուսակցությունը վաղուց է որդեգրել այս դիրքորոշումը, դա իրենց նպատակն է եղել, երբ  իրենք իշխանության էին, նաեւ հիմա։ Այժմ, այսպես ասած, ճշմարտության պահն է, որպեսզի այս հարցում  մենք կարողանանք հասնել համազգային համախմբման՝  Հայաստան-Արցախ-Սփյուռք,  եւ սա պետք է լինի այս իշխանությունների հեռացման հիմնական կռվանը։ Այս պրոցեսն է, որ հիմա սկսվել է»։

Դ․Շահնազարյանը վստահ է, որ ԲՀԿ նախագահի հանդեպ սպառնալիքները չեն ազդի նրա դիրքորոշման վրա եւ կուսակցությունը կշարունակի Արցախի միջազգային ճանաչման իր գիծն առաջ տանել նաեւ ԱԺ-ում․

«ԲՀԿ-ի այդ հայտարարություններից հետո սկսել ես սպառնա՞լ Ծառուկյանին, դա առնվազն ծիծաղելի է։ Նա, էությամբ լինելով չափազանց վախկոտ, չի կարողանում պատկերացնել, որ ընդհանրապես որեւէ վախի մթնոլորտ գոյություն չունի։ Ինչո՞վ պետք է վախեցնի իմ սերնդին։ Մենք կռվել ենք հզորագույն Խորհրդային Միության դեմ՝ իր բոլոր ուժայիններով, բանակով։ Ես ու իմ գործընկերները Երեւանի փողոցներում սովետական տանկերի դեմ ենք կռվել։ Ծիծաղելի է, որ ինչ-որ ողորմելի իշխանություն կարողանա վախեցնել մեր սերնդին։ Երիտասարդ սերունդն էլ 2016 թվականին ցույց տվեց՝ ինչի է ընդունակ։ Իր վախերը փորձում է տարածել ուրիշների վրա։ Փորձում է հիմա վախեցնե՞լ  ԲՀԿ-ին։ Ես հույս ունեմ, վստահ եմ, որ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն շարունակելու են այս կարեւորագույն՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գիծը տանել նաեւ խորհրդարանում»։

Երեք ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը մեկ օրում Դավիթ Շահնազարյանը համարում է վարչապետի հոգեվիճակի հետեւանք, բացի այդ մտավավախություն ունի, որ  իշխանությունը պահելու համար Փաշինյանը կարող է նույնիսկ պետական գաղտնիքներ հրապարակել ԱԱԾ-ից։

«Արդեն ասացի, որ նա գտնվում է ծանր հոգեխանգարմունքային վիճակում։ Նախ, որեւէ նորմալ պետությունում երեք ուժայիններ մի օրում փոխելը չասեմ արտասովոր, բայց ֆորս մաժոր է։ Երկրորդ, որ ոստիկանապետին վաղուց էր պետք փոխել, այնտեղ սպայի պատիվ էլ գոյություն չունի, բայց այս իշխանությանը, հավանաբար,  դա է պետք։ Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի փոփոխությանը, ես մի մեծ մտահոգություն եմ ուզում հնչեցնել, որ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքաղաքական իրավիճակում իր ճղճիմ իշխանությունը պահելու համար Փաշինյանը կարող է նույնիսկ պետական գաղտնիքներ հրապարակել այդ կառույցից։ Ես ունեմ այդ լուրջ մտավախությունը եւ հիմքեր ունեմ այդ մտավախությունը ոչ միայն ունենալու, այլեւ բարձրաձայնելու։ Ես կոչ եմ անում Ազգային անվտանգության ծառայության սպաներին հաշվի առնել այս ամենը, այնտեղ շատ կան սպաներ, որոնք  ծառայել են հայրենիքին եւ հնարավորինս փորձել քաղաքական ղեկավարությանը հեռու պահել այդ տեղեկատվությունից, գործակալական ցանցից, որովհետեւ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է, որովհետեւ նրա համար այս պետությունը չկա»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ