Սպանությունից առաջ Ալիկը Զապի միջոցով հանցանքի վայրից հեռացրել է քրեական հեղինակությանը

25/10/2017 schedule21:11

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում է «Լիա» գեղեցկության սրահին նից նկուղում  տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:

Գործով անցնում են քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան), Չարբախցի Գեղամը (Պետրոս Իսրայելյան) եւ Բդոն (Արմեն Գասպարյան):

Դատական այս նիստին եւս Նորատուսցի Ալիկը դատարան ներկայացվեց սայլակով՝ նա վերջերս ենթարկվել է վիրահատության: Մինչ դատաքննությանն անցնելը, դատարանը բավարարեց Ալիկ Բանդուրյանի եւ Պետրոս Իսրայելյանի պաշտպանների միջնորդությունը եւ վերացրեց ամբաստանյալների տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը:

Չարբախցի Գեղամի (Պետրոս Իսրայելյան) շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին միջնորդեց անդրադառնալ գործով վկա Անժելա Մանուչարյանի՝ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջ դիմումին եւ լուծում տալ դիմումում բարձրացված հարցին:

Նախագահողը հրապարակեց Մանուչարյանի կողմից դատարանին ուղղված դիմումը: Դիմումատուն նշել էր, որ դեպքի վայրը՝ Շիրակի 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկը դեպքից հետո կնքվել է, արգելվել է այնտեղ մտնել: Առգրավվել է նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Մերսեդես» մեքենան, որը տարվել է ՃՈ տուգանային հրապարակ: Իրավապահները պատճառաբանել են, որ դեպքի վայրի նկուղում, ինչպես նաեւ «Մերսեդես» մեքենայում կարող են լինել կատարված հանցագործության հետքեր: Իրականացվել են քննչական գործողություններ, հետքերը հայտնաբերվել են, նախաքննությունն ավարտվել է, սակայն նախաքննական մարմինը չի վերադարձրել իրեն պատկանող մեքենան, չի հանել գեղեցկության սրահի նկուղային հարկը տնօրինելու արգելքը: Նա խնդրել է վերացնել արգելքը եւ իրեն վերադարձնել իր գույքը:

Նշված դիմում-պահանջի դեմ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանն առարկեց՝ նշելով, որ «Մերսեդես» մեքենան գործով ճանաչված է իրեղեն ապացույց եւ առգրավված է, նրանում հայտնաբերված են հանցագործության հետ առնչություն ունեցող հետքեր: Նույնը՝ նաեւ դեպքի վայր հանդիսացող նկուղային հարկում: Իրեղեն ապացույցները դատական քննության ընթացքում ենթակա են հետազոտման: Նշված մեքենայի ու նկուղային հարկի տնօրինման հարցը դատարանը կլուծի, երբ հետազոտված կլինեն հիշյալ ապացույցները:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը միջնորդության լուծումը հետաձգեց՝ մինչեւ խնդրո առարկայի հետ կապված էական հանգամանքների պարզումը:

Այնուհետեւ Նորատուսցի Ալիկի պաշտպան Երեմ Սարգսյանը այս նիստին եւս միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանքը: Որպես նոր հանգամանք Սարգսյանը նշեց, որ Բանդուրյանը ենթարկվել է վիրահատության, ներկայումս գտնվում է հիվանդանոցում՝ հետվիրահատական ապաքինման փուլում: Չնայած Ալիկ Բանդուրյանին թույլատրված է տեղաշարժվել սայլակով, սակայն կալանավորներին դատարան տեղափոխող մեքենան հարմարեցված չէ նման վիրահատության ենթարկված անձանց տեղափոխելու համար:

Ներկա առողջական վիճակով, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը ի վիճակի չէ թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործի քննությանը: Նախագահող դատավորը մինչեւ վերջ միջնորդությունը դեռ չլսած՝ պաշտպանից խնդրում էր ներկայացնել այն նոր հանգամանքը, որի շուրջ էլ նման միջնորդություն է ներկայացնում: Ի վերջո դատավորը Երեմ Սարգսյանի միջնորդությունը չքննարկեց՝ պատճառաբանելով, որ փաստաբանը կրկնեց արդեն արված ու մերժված միջնորդությունը եւ որեւէ նոր փաստական տվյալ չներկայացրեց:

Դատարանի այս որոշումից հետո Երեմ Սարգսյանը ընդմիջում խնդրեց՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար: Ընդմիջումից հետո, սակայն, Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ լուծում կտա դատարանը ինքնաբացարկի միջնորդությանը: Փաստաբանն ասել է, որ ամենայն հավանականությամբ՝ կմերժի:

Ամբաստանյալը խնդրել է ձեռնպահ մնալ այդ միջնորդությունը ներկայացնելուց՝ դատական նիստը անհարկի չձգձգելու համար:

Քանի որ նախապատրաստական փուլում այլ միջնորդություններ չկային, դատարանն անցավ դատաքննության փուլին:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գեւորգյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ըստ այդմ՝ Պետրոս Իսրայելյանին՝ Չարբախցի Գեղամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եւ այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետեւանքով նրա մոտ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել: Դրանից հետո նախնական համաձայնության գալով Գեւորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը: Հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Այսպես.

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի եւ Մուշեղ Մուշեղյանի միջեւ առկա լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին օգտվելով ստեղծված իրավիճակից, իր՝ որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն իրագործելու կարեւորությունն ընդգծելու եղանակով Պետրոս Իսրայելայնին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դրսեւորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եւ այլ ձեւերով այն իրագործելու հորդորներով: «Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցեկության սրահի նկուղային հարկում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ միաժամանակ ապահովելով Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով: Այնուհետեւ Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանը օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ  Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն  հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով: Վիրաբ Գասպարյանը եւ իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից: Դրանից հետո Պետրոս Իսրայելյանը, Գեւորգ Ավետիսյանը (այդ օրը սպանվել է, -հեղ.), ինչպես նաեւ քննությամբ դեռեւս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր  վնաս պատճառելը  համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով եւ միմյանց լրացնելով սուր կտրող ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի եւ այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տաբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ»,- մասնավորապես նշված է մեղադրանքում: Նշենք, որ Մուշեղ Մուշեղյանը հիվանդանոցում մահացել է:

Նախագահողը պարզաբանեց, որ Պետրոս Իսրայելյանին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում, ինչի ժամանակ Իսրայելյանը քմծիծաղ տվեց, ապա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ չէ եւ չի ընդունում այն. «Չեմ կարողանում հասկանալ իմ մեղավորությունը»,- ասաց Չարբախցի Գեղամը:

Անցնելով Ալիկ Բանդուրյանին, դատավորն ասաց, որ  նրան մեղսագրված արարքի համար  5-10 տարի ազատազրկում է սպառնում: Նորատուսցի Ալիկն ասաց, որ ինքը եւս չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ որ այն իր համար պարզ չէ:

Նրա մտերիմ Արմեն Գասպարյանն էլ սկզբում ասաց, որ իրեն նույնպես մեղադրանքը պարզ չէ, սակայն հետո ուղղեց՝ ասաց, որ պարզ է, բայց այն չի ընդունում:

Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ պարզաբանում է պահանջում դատախազից կամ դատարանից՝ Մուշեղ Մուշեղյանին պատճառված ո՞ր վնասվածքներն են ներառված իր պաշտպանյալին առաջադրված  մեղադրանքի ծավալում: Դատախազ Գևորգյանը պարզաբանեց. «Բոլոր վնասվածքները, որոնք տուժողի մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ չեն»:

Դատարանն այնուհետեւ սահմանեց ապացույցների հետազտոման կարգը: Այսպիսով կհարցաքննվեն վկաները, տուժողի իրավահաջորդը, ապա կհետազոտվեն գործում առկա իրեղեն ապացույցները, որից հետո կհարցաքննվեն ամբաստանյալները:

Այս դատական նիստում հրապարակվեց տուժող Մուշեղ Մուշեղյանի իրավահաջորդի՝ կնոջ դիմումը. նա նշում էր, որ սգի մեջ է, չի ցանկանում մասնակցել դատական նիստերին, խնդրում է, որ դատարանը հիմք ընդունի իր նախաքննական ցուցմունքները: «Ցանկանում եմ, որ մեղավորները պատժվեն»,- դիմում գրել էր Մուշեղ Մուշեղյանի կինը:

Գործով վկաներից այսօր դատարան էին ներկայացել Պետրոս Իսրայելյանի մերձավորները՝ կինը, քույրը, որդին: Նրանք երեքն էլ օգտվեցին իրենց սահմանադրական իրավունքից ու հրաժարվեցին գործով ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ընթացքում նրանք ցուցմունքներ տվել էին: Դատախազը միջնորդեց դրանք հրապարակել կամ հետազոտել, բայց դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունները՝ նշելով, որ նախաքննական ցուցմունքները հրապարակվում են դատաքննական ցուցմունքների հետ էական հակասություններ ունենալու դեպքում, ինչը տվյալ դեպքում առկա չէ:

Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 8-ին ժամը 13:30-ին:

Տպել
18118 դիտում

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե