1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գրեմիի մրցանակակիր «Պարկեր» քառյակը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում

Գրեմիի մրցանակակիր «Պարկեր» քառյակը համերգային ծրագրով հանդես կգա 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 28-ին առաջին անգամ Երևանում ելույթ կունենա «Պարկեր» քառյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Պարկեր» քառյակը հիմնադրվել է 2002 թվականին:

Խմբին հաջողվել է դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը: Քառյակի 2018-2019 թվականների շրջագայությունների ընթացքում խումբը երաժշտասերներին է  ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում:

Քառյակի վերջին նախագծերից են «Շուբերտի Էֆեկտը», ամերիկացի կոմպոզիտոր Ավգուստա Ռիդ Թոմասի լարային քառյակի պրեմիերան՝ Հարվարդի համալսարանում իրենց ամենամյա համերգաշարի շրջանակում, ինչպես նաև ելույթները «Քարնեգի» համերգասրահում, Կոնգրեսի գրադարանում, Բաֆըլոյի Սլի համերգաշարը և Նյու Յորքի Լինքոլն համերգասրահի «Մեծն կատարողներ» շարքը։

«Պարկեր» քառյակը յուրահատուկ է նաև «Nimbus»-ի, «Zig-Zag Territoires»-ի, «Innova Records»-ի և «Naxos»-ի հետ թողարկած իր ձայնագրություններով։ Պարկերի՝ Մենդելսոնի Op. 44, թիվ 1 and 3 քառյակների՝ վերջերս լույս տեսած ձայնագրությունն արժանացել է միջազգային մամուլի բարձր գնահատականին։

Քառյակի «Naxos»-ի հետ Գյորգի Լիգետիի լարային քառյակի համար գրված ստեղծագործությունների ձայնագրությունը 2011-ին արժանացավ Գրեմմի մրցանակի «Լավագույն կամերային կատարում» անվանակարգում:

Քառյակը վերջերս համագործակցում է հայտնի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, ում հետ էլ այս համերգաշրջանի ընթացքում մի քանի ձայնագրություն կթողարկի։ Նրանք նաև հանդիսանում են հայազգի երաժշտի «Երաժշտությունը սննդի համար» նախագծի խոշոր աջակիցը՝ ԱՄՆ-ում, հանդես գալով մի շարք համերգներով՝ ի նպաստ սննդի կարիք ունեցող անապահով մարդկանց։

«Պարկեր» քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների «Գիլդ» մրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի Գրան Պրի և Մոցարտ մրցանակները, ինչպես նաև «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։ Այժմ հանդիսանալով Հարվարդի համալսարանի երաժշտության բաժնի և Հարավային Կարոլինայի համալսարանի երաժշտական քոլեջի մշտական երաժիշտներ, քառյակը նախաձեռնություններ և ելույթներ է իրականացրել նաև ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր համալսարաններում: Պարկեր քառյակի անդամները Նյու Ինգլընդի երաժշտական կոնսերվատորիայի և Ջուլիարդի երաժշտական քոլեջի շրջանավարտներ են, նրանք նաև անցել են Նյո Ինգլընդի կոնսերվատորիայի պրոֆեսիոնալ լարային քառյակի դասընթացը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]