▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինչ կլինի, եթե իրեն մի բան պատահի

 

 

Դավթաշենում իմ քայլը դաշինքի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր անվտանգության խնդիրներին:

Նա ասել է, որ եթե իր հետ մի բան պատահի, ապա նրանք գիտեն, որ իրենց ընտանիքների անդամները դուրս չեն գալու փողոց, քանի որ կարող են սամասուդի ենթարկվել: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը նրանց անվտանգության երաշխավորն է, իսկ իր անվտանգության երաշխավորը ժողովուրդն է:

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը հիշեցրեց, որ վերջին 4 ամսվա ընթացքում իր անվտանգությունը պահպանելու տասնյակ հրապարակումներ, կոչեր, պահանջներ են եղել։ Իհարկե՝ ՊՊԾ-ն իր անվտանգությունը պահպանում է, բայց հարմար գտավ նաեւ ասել հետեւյալը. «Ժողովուրդ ջան, ձեր ասած պոտենցիալ մարդասպանները, գիտեք, իմ կարծիքով, լավ են հասկանում, որ ինչքան էլ ես, որպես վարչապետ, ըստ էության հակակոռուպցիոն քաղաքական պայքարը ղեկավարում եմ ձեր անունից եւ ձեր մանդատով, բայց պատկերացնում եք՝ ինչ տեղի կունենա նրանց հետ, եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա։ Ձեր նշած բազմաթիվ մարդկանց ուղղակի մարդիկ տնից կհանեն, փողոցներում սամասուդի կենթարկեն, եւ նրանք դա չեն կարող չհասկանալ, որ ճիշտ է՝ ես ապահովում եմ իրենց դեպի բանտ գնալու ճանապարհը, բայց մյուս կողմից էլ ես իրենց անվտանգության միակ երաշխավորն եմ, որովհետեւ եթե ինձ բան պատահի, իրենց հետ շատ ավելի վատ բաներ կպատահեն ժողովրդի կատարմամբ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ցանկացած թիկնազոր կարելի է հաղթահարել, ի վերջո՝ նույնիսկ ԱՄՆ նախագահի են սպանել, բայց իր անվտանգության երաշխավորը ժողովուրդն է, եւ ինքն էլ, իհարկե, ժողովրդի անվտանգության երաշխավորն է. «Սա ուզում եմ ասել, որովհետեւ կռահում եմ, որ այս նոր իրադարձությունից հետո էլի ասելու են՝ վայ, զգույշ եղիր, քեզ չխփեն, չթունավորեն, չկտրտեն, ավտոյի տակ չգցեն եւ այլն։ Ժողովուրդ ջան, դուք եք այդ պայմանը ապահովում՝ այս մթնոլորտով, եւ ես շնորհակալ եմ, ուրախ եմ, որ ծառայում եմ ձեզ»:

Կարդացեք նաև՝ Ոչ մեկը չի պլստալու, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական հնչեղություն ունեցող ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Փաշինյան

Եթե ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք, սա իմ պահանջն է

Էն կամուֆլյաժս կհագնեմ եւ հատ-հատ, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում. վարչապետ

Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

Վարչապետը Սաշիկ Սարգսյանին հորդորում է Հայաստանի բանկում ունեցած գումարը վերադարձնել պետական բյուջե

Հեսա ձեզ էնպես յութուբում կտեղադրենք, դուք էլ կզարմանաք. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին