211652_close_icon
views-count50188 դիտում article-date 19:52 26-09-2019

Ավտովթար Արարատի մարզում. Արտաշատ քաղաքում բախվել են 75–ամյա վարորդի Niva-ն և 61-ամյա վարորդի Opel-ը. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 75-ամյա Սերոբ Մ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 22 ՍՕ 340 համարանիշի և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 61-ամյա Հովհաննես Ա.-ի վարած Opel Astra մակնիշի 36 DX 445 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներ ու Սերոբ Մ.-ի ուղևոր, համագյուղացի, 59-այա Վարսենիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Միհրան Հայրապետյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր