«Գազպրոմի» հետ բանակցություններում Վրաստանը հասել է ՀՀ մատակարարվող գազի տարանցման սակագների բարձրացման

Վրաստանն ավարտել է իր տարածքով ռուսական գազը Հայաստան հասցնելու պայմանագրի շուրջ «Գազպրոմի» հետ բանակցությունները։ Բանակցությունների արդյունքում վրացական կողմը, ինչպես նշում է Վրաստանի Էներգետիկայի ու կայուն զարգացման նախարարի տեղակալ Նաթիա Տուրնավան, հասել է գազի տարանցման սակագների բարձրացման եւ ՌԴ-ից կոմերցիոն նպատակներով գազի հնարավոր գնումների դեպքում սակագների իջեցման։

Նա նշել է, որ Վրաստանը կարողացել է բանակցություններում արդյունավետորեն օգտագործել նավթի գների համաշխարհային դինամիկան, որի պատճառով էլ ռուսական կողմը պատրաստ է եղել զիջումների։ Այնուհետեւ Նաթիա Տուրնավան հավելել է, որ բանակցություններում առաջնորդվել են երկու սկզբունքով՝ էներգետիկ անկախություն եւ անվտանգություն։ «Երկու սկզբունքն էլ բավարարվել է։ Մեր բնակչությունն ու ձեռնարկությունները ստանալու են ադրբեջանական գազ։ Ադրբեջանը մնում է Վրաստանի գազի գլխավոր մատակարարը եւ մեր ստրատեգիական գործընկերը», - ասել է նա։

Փոխնախարարի խոսքով, Վրաստանը կարողացել է բարելավել իր դիրքերը «Գազպրոմի» հետ գործարքում։ «Մեզ հաջողվեց հասել գազի տարանցման սակագների բարձրացման եւ ՌԴ-ից կոմերցիոն նպատակներով գազի սակագների իջեցման»,- ասել է նա, սակայն հղում կատարելով կոմերցիոն գաղտնիքի հանգամանքին, հրաժարվել է հստակ ներկայացել սակագները։

2017 թվականին «Գազպրոմի» հետ կնքված երկամյա պայմանագրով առաջին տարվա համար տարանցման դիմաց ընդհանուր գումարի մի մասը Վրաստանը ստանում էր փողով, մյուս մասը՝ գազի որոշակի ծավալով, երկրորդ տարվա համար՝ արդեն միայն ֆինանսական վճարումներով: Նախքան 2017 թվականը Վրաստանը ռուսական գազի փոխադրման համար ստանում էր տեղափոխված ծավալի 10%-ը:

Շաբաթներ առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարել է, որ պլանավորում են դիվերսիֆիկացնել գազի գնումների ոլորտը, ինչը շուկայում մեծ մրցակցություն կստեղծի և կնպաստի գազի սակագնի կրճատմանը: 2007 թվականից ի վեր Վրաստանի գազի պահանջարկն ապահովում է Ադրբեջանը:

2018թ. Վրաստանի տարածքով Հայաստան է տարանցվել 1,93 մլրդ խմ գազ: 2017թ. տարանցված գազի ծավալը կազմել է մոտ 2 մլրդ խմ: Ռուսաստանի ու Հայաստանի միջև պայմանագիրը ենթադրում է տարեկան մինչև 2,5 միլիարդ խմ գազի ներմուծում:

Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հայտարարության համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը հազար խոր. մետրի դիմաց կազմում է 165 դոլար: 2018 թվականին Հայաստանի համար գազի գինը հազար խոր. մետրի դիմաց կազմում էր 150 դոլար:

Տպել
2581 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է