Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինֆանտինոն հայտարարել է Կոնֆեդերացիաների գավաթի փոխարեն նոր մրցաշար անցկացնելու մասին

 Ինֆանտինոն հայտարարել է Կոնֆեդերացիաների գավաթի փոխարեն նոր մրցաշար 
անցկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաստատել է, որ Կոնֆեդերացիաների Գավաթի փոխարեն կարող է նոր մրցաշար անցկացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Ինֆանտինոն նշել է, որ արդեն որոշում կա նոր մրցաշարի մասին մտածել, որը կփոխարինի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

«Ներկայիս Աշխարհի ակումբային առաջնությունը լավ մրցաշար է, սակայն այն մինչ օրս զարգացման հարցում ոչ մի ազդեցություն չի ունեցել: Պետք է տեսնենք՝ արդյոք կարող ենք նոր բան մտածել, ինչը թույլ կտա ակումբային ֆուտբոլին և կոնֆեդերացիաներին զարգանալ: Երբ ՖԻՖԱ-ն մրցաշար է անցկացնում, ապա դա պետք է յուրահատկություն ունենա: Այդ իսկ պատճառով մենք կամ նմանատիպ մրցաշար ենք կազմակերպում, կամ էլ ոչինչ չենք անում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]