Որոշ մրցավարներ մեզ ցածր գնահատեցին, որ իրենց թիմերը վարկանիշ ստանան. Թինա Գարաբեդյան

03/10/2017 schedule17:25

Հայաստանի գեղասահքի հավաքականը ներկայացնող Թինա Գարաբեդյան-Սիմոն Սենեկալ պարային զույգի վերջին անհաջողության պատճառներից է եղել մրցավարական կողմնակալությունը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում նշեց Թինան: Սեպտեմբերի 27-30-ն Օբերսդորֆում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում, որը հայ գեղասահորդների համար 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերին որակավորվելու վերջին հնարավորությունն էր, նրանք կարճ եւ ազատ ծրագրերից հետո 8-րդ տեղը զբաղեցրին (140.98 միավոր): Ըստ Թինայի՝ մրցավարներն ազդել են արդյունքների վրա:

«Հայաստանը միջազգային մրցումներում մրցավարներ չի ունենում: Նման պայմաններում դժվար է այնպես անել, որ մրցավարները քո կողմից լինեն, արդար լինեն եւ տան այն գնահատականները, որոնց արժանի ես: Որոշ մրցավարներ մեզ 5-6-րդ հորիզոնականներն էին տվել, սակայն մրցավարների մեծամասնությունը, օրինակ չեխ, սլովակ, կորեացի մրցավարները, իրենց երկրների թիմերին ավելի բարձր հորիզոնականներ տվեցին, որպեսզի նրանք վարկանիշ ստանան»,- ասաց նա:

Թինան վստահեցնում է, որ մարզավիճակի հետ կապված խնդիր իրենք չեն ունեցել: Մինչեւ վճռորոշ մրցաշարը ինքն ու Սիմոնը ստիպված են եղել մեծ խոչընդոտ հաղթահարել: Հուլիսի վերջին Սիմոնը լուրջ վնասվածք է ստացել եւ երկար ժամանակ չի կարողացել մարզվել, սակայն Թինան ընդգծում է, որ չնայած դրան՝ իրենք լավ մարզավիճակում են եղել:

«Մեծ հարված էր, որովհետեւ նա որոշ ժամանակ պետք է չմարզվեր, էլեմենտներ կային, որոնք որոշ ժամանակ չէր կարողանում անել: Իսկապես շատ բարդ էր, քանի որ առջեւում ամենակարեւոր մրցաշարն էր, իսկ ես չէի կարող ամբողջությամբ մարզվել, քանի որ Սիմոնը վնավածք ուներ եւ գուցե ընդհանրապես չկարողանար մասնակցել: Ամեն դեպքում համբերատար սպասեցի մինչեւ նա մի փոքր ապաքինվեց եւ աստիճանաբար սկսեց մարզվել այնպես, ինչպես մենք պետք է մարզվեինք: Լավ մարզավիճակում լինելու համար արել ենք հնարավոր ամեն բան, եւ մրցաշարին պատրաստ էինք այնքան, որքան նման պայմաններում հնարավոր էր»,- ասաց նա:

Թինան օլիմպիական խաղերին մասնակցելու հույսը դեռ չի կորցնում: Ինքն ու Սիմոնն 1-ին պահեստայինն են, եւ եթե վարկանիշ ստացած զույգերից մեկը չմասնակցի Պհյոնչհան 2018-ին, այդ իրավունքը կփոխանցվի իրենց:

«Դեռ շանս կա, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք լավ լուրի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա պատրաստվում են Լեհաստանում կայանալիք մրցաշարին, որի ընթացքում ամեն ինչ անելու են, որպեսզի առաջ անցնեն այն զույգերից, որոնց Օբերսդորֆում մրցավարները վարկանիշ են տվել:

Օբերսդորֆում օլիմպիական ուղեգրերի համար պայքարում էին նաեւ մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավա Հայրապետյանը: Նրանք նույնպես վարկանիշ չնվաճեցին: Անաստասիան 142.30 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը (նույնպես 1-ին պահեստային է), իսկ Սլավան՝ 12-րդ (179.98):

Տպել
3173 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի