Մասիսի քաղաքապետի եւ Վովայի Արշակի եղբոր ինքնությունները շարունակում են «անհայտ» մնալ

Ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավորման այս օրերին իրականացված անհնազանդության գործողությունների ժամանակ ցուցարարներին մահակներով ծեծի ենթարկելու գործին լծված տարբեր բանդաները շարունակում են «չբացահայտված» մնալ:

Այս պահին շարունակում են «անհայտ» մնալ ցուցարարներին ծեծի ենթարկած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) եղբոր՝ Սարգիս Հակոբյանի, նրա ընկերոջ՝ Գագիկ Ազարյանի, Մասիսի քաղաքապետի եղբոր՝ քրեական անցյալով հայտնի Գոռ Համբարձումյանի ինքնությունները:

Մինչ իրավապահները կբացահայտեին Համբարձումյանի ինքնությունը եւ կներկայացնեին վարույթն իրականացնող մարմնին՝ Գոռ Համբարձումյանը, ըստ մամուլի տեղեկությունների, կրկին ցուցարարների է ծեծի ենթարկել՝ այս անգամ էլ Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Ավելին, ըստ մամուլի տեղեկությունների՝ նախօրերին էլ հասցրել է մեկնել Ֆրանսիա: Գոռ Համբարձումյանը՝ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսայի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է:

Նա ու նրա հետ նույն մեքենայում գտնվող ուղեւորները ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում դուրս եկան եւ հարձակվեցին փողոցը փակած ցուցարար ուսանողների վրա, ծեծեցին եւ հայհոյեցին նրանց: Գոռ Համբարձումյանը եղել է 62ss465 պետհամարանիշով «Բրաբուս» մեքենայով: Պարզվում է, որ այս դեպքով անգամ քրեական գործ հարուցված չկա, դեռ նյութեր են նախապատրաստվում: Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան դատավարական որոշում: Նա նաեւ նշեց, որ վարույթն իրականացվող մարմնին դեռեւս չեն ներկայացվել միջադեպին մասնակից բոլոր անձինք: Նրանց չի հայտնաբերել եւ վարույթն իրականացնող մարմնին չի փոխանցել ՀՀ ոստիկանությունը. թե ի՞նչ պատճառով պարզել չհաջողվեց:

Մյուս բանդան գործում էր Էրեբունիում. երբ ցուցարարները որոշում էին փակել փողոցը կամ այլ անհնազանդության գործողություններ իրականացնել, հանկարծ ոստիկանների ներկայությամբ հայտնվում էին դիմակավորված բանդաներ եւ ծեծի ենթարկում ցուցարարներին:

Միայն մի դեպքում այդ անձինք դիմակավորված չեն եղել: Մասնավորապես ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդներ, որոնք դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա ու ձեռքով, ոտքով, մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են մեքենան ու փախել։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում են ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդներ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է: Չնայած նրանց ինքնությունը նույն օրն իսկ արդեն պարզվել է, սակայն իրավապահները դեռ չեն շտապում նրանց արարքներին իրավական գնահատական տալ, ավելին՝ այս դեպքով նույնպես քրեական գործ հարուցված չէ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե այս դեպքի հետ կապված տուժած, բուժօգնության դիմած, ինչպես նաեւ իր նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հաղորդում տված անձ չկա:

«Առկա տեղեկատվական նյութերն ուսումնասիրվում են, դրա հետ կապված համապատասխան դատավարական ընթացքների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

Էրեբունի վարչական շրջանում ցուցարարներին ծեծի ենթարկելու մյուս դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին. այս անգամ էլ դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով ոստիկանների աչքի առաջ հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Հրապարակված տեսանյութերում երեւում է, որ ոստիկանությունը չի էլ փորձում անգամ հանցագործություն կատարած անձանց բերման ենթարկել, ոչ էլ փորձում է կանխել այդ անձանց արարքները:

Հարձակվողները նաեւ մահակներով մեքենաներ են վնասել։ Այդ ժամանակ հարվածներ է ստացել եւ էլեկտրահարվել նաեւ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Ղուլյանը: Նշենք, որ այս դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արցախի փողոցում երթ իրականացնելիս ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց եւ տարածքից հեռացրեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այս դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը):

Տռուզյանի փոխանցմամբ՝ 2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երեւանի Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք  հարձակվել են իր եւ երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով եւ էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետեւանքով երթին մասնակից անձանցից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ։ Քրեական գործը քննիչի կողմից ընդունվել է վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս գործով նույնպես դեռ ձերբակալվածներ չկան:

Միայն այն, որ Մասիսի քաղաքապետի եղբոր կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելուց 10 օր անց քրեական գործ չի հարուցվել եւ ոստիկանությունը չի շտապում նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, ապա դժվար չէ կռահել, որ Գոռ Համբարձումյանը հերթական անգամ քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Նույնը վերաբերում է Վովայի Արշակի եղբորը՝ առայժմ «անհայտ» Սարգիս Հակոբյանին:

Տպել
16235 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը