Բաժիններ՝

Թրամփը Չինաստանին նախազգուշացրել է մաքսատուրքերի բարձրացման պատասխան միջոցներից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը չպետք է միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացմանն ի պտասխան, քան որ «միայն ավելի վատ կլինի»։

Առեւտրի շուրջ ամերիկա-չինական բանակցությունների հերթական փուլն անցյալ շաբաթ Վաշինգտոնում անարդյունք է ավարտվել չինական ապրանքների ամերիկյան մաքսատուրքերի հերթական բարձրացման ֆոնին: Նոր մաքսատուրքերը կվերաբերեն ԱՄՆ տարեկան 300 միլիարդ դոլարի ներմուծմանը:

«Չինաստանում չի մնա մեկը, որի հետ կարելի լինի առեւտուր անել: Շատ վատ է Չինաստանի համար, շատ լավ է ԱՄՆ-ի համար:

Բայց Չինաստանն այնքան երկար է օգտվել Միացյալ Նահանգներից, որ այժմ առջեւում է (մեր նախագահները չէին կատարում իրենց աշխատանքը): Ուստի Չինաստանը չպետք է պատասխան միջոցներ ձեռնարկի, դրանից միայն ավելի վատ կլինի»,- գրե է Թրամփը Twitter-ում: Նա նշել է, որ ասում է թե ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինին, թե «մյուս ընկերներին Չինաստանում», որ Պեկինը խիստ կտուժի, եթե չկնքի գործարքը, որովհետեւ ընկերություններն ստիպված կլինեն Չինաստանից տեղափոխվել այլ երկրներ: «Չափազանց թանկ Է գնել Չինաստանում: Դուք հիանալի գործարք ունեիք, որը գրեթե ավարտված էր, բայց դուք հրաժարվեցիք»,- հավելել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում գտնվում է այնտեղ, որտեղ ցանկանում Է լինել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի վարչակազմը մայիսի 10-ին բարձրացրեց չինական արտադրանքի մաքսերը:

«Մենք գտնվում ենք հենց այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել Չինաստանի հետ: Հիշեք, որ նրանք խախտեցին մեզ հետ ձեռք բերված համաձայնությունները եւ փորձեցին վերանայել (քննարկվող առեւտրական գործարքի) պայմանները: Մենք Չինաստանից տասնյակ միլիարդավոր դոլարներ կվերցնենք մաքսերով: (Չինական) արտադրանքի արտահանողները կարող են իրենք դա արտադրել ԱՄՆ-ում (իդեալական տարբերակը) կամ էլ այն ներմուծել այն երկրներից, որոնք մաքսերով չեն հարկվում»,- գրել է նախագահը:

Դոնալդ Թրամփն այսպես է մեկնաբանել տնտեսական հարցերով իր խորհրդական Լարի Քուդլոուի կարծիքը, որը Fox News հեռուստաընկերությունում կայացած հարցազրույցում հայտարարել է, թե Չինաստանի հետ համաձայնությունների բացակայության դեպքում կտուժեն երկու կողմերն էլ:

Քուդլոուն հավաստել է, որ չինական ապրանքների համար Դոնալդ Թրամփի կողմից սահմանված սակագները կպահպանվեն բանակցությունների վարման ընթացքում, ինչպես նաեւ չի բացառել, որ G20-ի՝ հունիսին Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովում կարողէ տեղի ունենալ Թրամփի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս