Համացանցում է հայտնվել «Եռակի սահման» սուր սյուժեով թրիլլերի թրեյլերը, որում գլխավոր դերը կատարում է Բեն Աֆլեքը: Հոլովակը հրապարակվել է ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմ Քիմմելի YouTube-ի ալիքում:
Ֆիլմի սյուժեն հիմնված է Պարագվայի, Արգենտինայի և Բրազիլիայի միջև սահմանային գոտու պատմության վրա: Այդ տեղը դարձել է ահաբեկիչների, թմրավաճառականների և հանցագործների ապաստարանը: Ֆիլմի գլխավոր հերոսներն են 5 տղամարդիկ:
Բացի Աֆլեքից՝ ֆիլմում նկարահանվել են նաև Պեդրո Պասկալը, Օսկար Այզեքը, Չարլի Հաննեմը և Հարրեթ Հեդլունդը:
Ֆիլմի պրեմիերան ծրագրված է հաջորդ տարվա մարտին՝ Netflix-ի ծառայությամբ: