Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խաղողի բերքը այնքան քիչ է, որ մթերման հետ կապված խնդիր հազիվ թե լինի

Արդեն 2-3 օր է՝ սկսվել է գինու հումք հանդիսացող խաղողի սև տեսակի մթերումը, որի համար մթերողները կիլոգրամի համար առաջարկում են 165 դրամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասաց խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Նրա խոսքով՝ խաղողի այս տեսակի համար այս տարի մթերողները իրենք էին ընկել դաշտերով, և մթերվող  խաղողի համար կանխիկ վճարումներ են կատարում:

Ինչ վերաբերում է խաղողի մնացած տեսակների հիմնական բերքի մթերմանը, ապա այդ գործընթացը կսկսվի օգոստոսի 31-ից: Այս մասին էլ մեզ փոխանցեցին գյուղատնտեսության նախարարությունից:

Խաղողագործների միության նախագահը լավատես է, որ այս տարի նախորդ տարվա մթերման պատմությունը չի կրկնվի, գյուղացին, իր բերքով հանդերձ, չի կանգնի փաստի առաջ: Սակայն այս տարի էլ մթերողներն են նոր պահանջ ներկայացնում: Նրանք որակյալ բերք են պահանջելու, քանի որ 2018-ի հունվարից Ռուսաստանում օրենքով սահմանված կարգով սկսելու են գործել իզոտոպային լաբորատորիաները, որոնք  ցույց են տալիս խմիչքի ամբողջ բաղադրությունը՝ ինչից է պատրաստված, ինչ հումք կամ գունանյութ է օգտագործվել:

«Մեր վերամշակողները արդեն լսել են այս փոփոխության մասին և որակյալ հումք են պահանջելու: Չնայած այս տարիներին Երևանի կոնյակի գործարանը լավ մշակույթ է ձևավորել, և խաղողագործները հասկացել են, որ որքան որակով լինի իրենց բերքը, դրանից առաջնահերթ իրենք են շահելու, ապա մթերողը: Ինչևէ, ես լավատես եմ, որ այս տարի նախորդ տարվա մթերման պատմությունը չի կրկնվի: Այս տարի խաղողի բերքը նախորդ տարվա համեմատությամբ ավելի քիչ է: Մեր կանխատեսումներով՝ 30-35 տոկոս պակաս բերք է լինելու: Բոլոր մթերողներն էլ հումքի կարիք ունեն, և պետք է որ խնդիր չլինի»,- ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է խաղողի մթերման գնին, ապա միության նախագահի խոսքով՝ գինը կհայտարարվի հաջորդ շաբաթվա մեջ, բայց հաշվարկները ցույց են տալիս, որ  խաղողի ինքնարժեքը տատանվում է  120-125 դրամի սահմաններում:

«Բայց ես համոզված եմ, որ խաղողի մինիմալ գինը պետք է տատանվի 180-200 դրամի սահմաններում, որպեսզի խաղողագործը հասկանա՝ իր աշխատանքը որ ուղղությամբ տանել, որպեսզի Հայաստանում խաղողագործությունը ոչ թե վերանա, այլ զարգանա»,- նկատեց Սարգսյանը:

Խաղողագործների միության նախագահի խոսքով՝ նախորդ տարիների պարտքերը մթերողները հիմնականոմ մարել են: Մնացել է  «Վինար» ընկերության 30 միլիոն պարտքը քաղցրաշենցիներին, որը մի այլ պատմություն է, դատական պրոցեսներ կան, սնանկության գործընթաց է սկսվել: «Գյուղացիների հետ շփումները ցույց են տալիս, որ 2015-2016 թվականից մնացած այլ պարտք չկա, բացի «Վինար»-ից: Այս տարի էլ Երևանի Կոնյակի գործարանը թարմացրել է իր միամյա պայմանագրերը, ունի նաև բազմամյա պայմանագրեր: Բայց ընդհանուր առմամբ, որ ասենք, թե պայմանագրերի հարցը լուծվել է, և այսօր խաղողագործը գիտի, որ իր բերքը դաշտում չի մնա, ում պետք է հանձնեն և ինչ պայմաններով՝ հնարավոր չէ: Այդ բացը առկա է»,- նշեց Սարգսյանը:

Խաղողագործ գյուղացիները այս օրերին թարմացնում են խաղող տեղափոխող մեքենաները, մաքրում են, պատրաստում խաղողի քաղի բոլոր անհրաժեշտ իրերը: «Այս տարի բերքը էն չի, նախորդ տարի բերքը ծով էր: Բայց էնպես չի, որ բերք չկա: Հեսա էս քանի օրը կսկսենք քաղել, և հուսանք, որ գործարանները նորմալ կմթերեն և անցած տարվա պես բերքը զիբիլ չեն դարձնի, մի քանի օր գործարանի մոտ բերքը բարձած չեն սպասեցնի, հետո ասեն՝ քո բերքը որակյալ չի: Չգիտեմ, տեսնենք՝ ոնց կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Այգեվան գյուղում խաղողագործությամբ զբաղվող Համլետը՝ հավելելով, որ մթերման հետ կապված արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ունեն հարակից գործարանների հետ: «Մեր ապրուստի միակ միջոցն էս է: Սեզոնին հսկայական ծախսեր ենք անում, չարչարվում, մշակում, որ էս սեզոնին մի երկու կոպեկ փող աշխատենք: Հուսանք՝ կստացվի: Որ ուզում եք իմանաք, էս տարի պետք ա ավելի թանկ մթերեն բերքը, որովհետև քիչ ա: Բայց թող եղածն էլ նորմալ մթերեն, փողերը ժամանակին տան, էլի գոհ կմնանք»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ դեռևս շարունակվում է  դեղձի մթերումը: Նոյեմբերյանի, Այրումի տարածաշրջանից մեզ փոխանցեցին, որ գործընթացը դեռևս շարունակվում է, դեռ աշնանը հասունացող դեղձի մթերում ևս կիրականացվի: Գյուղացիները մթերման գործընթացի հետ կապված առանձնապես դժգոհություններ չունեին:

Գյուղնախարարությունը դեռ ամփոփում է դեղձի մթերման այս տարվա ծավալները,  թվերը կներկայացնի առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում